«Նիտ» Միջազգային Հայ-ռուսական կազակական միաբանության Գլխավոր ատաման, կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ Կ.Մ. Զադոյանի հրամանով նշանակվել է կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում: Այդ աշխատանքները կտանի զորքային ավագ Ալեկսանդր Ռուլևսկին, որի կապակցության նրան շնորհվել է կազակական հերթական կոչումը` «գնդապետ»:
«Նիտ» ՄՀՌԿՄ-ի ՌԴ-ում նորաստեղծ ներկայացուցչության գրասենյակը գտնվում է Դոնի Ռոստով քաղաքում, Հարավային Դաշնային օկրուգ:
«Բազմիցս հնարավորություն ենք ունեցել համոզվել Ալեքսանդր Միխայլովիչի բարձր պրոֆեսիոնալիզմի, կազմակերպչական ունակությունների, Ռուսաստանում կազակության զարգացմանը, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելարուսի, մոտավոր ու հեռավոր արտերկրկի այլ երկրների կազակական միությունների և միավորումների հետ հայ կազակության բարեկամական կապերն ամրապնդելունն առնչվող հրատապ հարցերի լուծում գտնելու առումով սկզբունքայնության և հետևողականության մեջ,- նշում է «Նիտ» ՄՀՌԿՄ-ի Գլխավոր ատաման Կարեն Զադոյանը:- Չենք կասկածում, որ այդ բոլոր հատկությունները նա լիովին կդրսևորի ՌԴ-ում մեր լիազոր ներկայացուցչի դիրքում: Մենք մեծապես կարևորել ու կարևորում ենք ռուսաստանյան կազակության հետ բարի կառուցողական գործընկերության ամրապնդումն ու ընդլայնումը»:
Ներկայումս «Նիտ» ՄՀՌԿՄ-ն իր լիազոր ներկայացուցիչներն ունի նաև Մոսկվայում, Կալինինգրադի ու Սամարայի մարզերում, Կրասնոդարի երկրամասում: Աշխատանքներ են տարվում նաև ՌԴ-ի մյուս տարածաշրջանների հետ նման կապեր հաստատելու ուղղությամբ:
“Նիտ” ՄՀՌԿՄ տեղեկատվական ծառայություն