Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քննարկում «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ

Մայիս 15,2014 14:51

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցավ քննարկում մայիսի 5-ին «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ։ Մասնակցում էին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները, ինչպես նաև «Ավան» հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոնների ղեկավարներն ու հիվանդի հետ առնչություն ունեցած բոլոր բժիշկները։

Նախարարին զեկուցվեցին հանձնաժողովի կողմից մինչև այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Այնուհետև Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց, թե հիվանդի Նարկոլոգիական հանրապետական կենտրոն դիմելու պահից սկսած կազմակերպչական և բուժական ինչ քայլեր են կատարվել։ Նա լրացուցիչ հանձնարարականներ տվեց և հստակ հրահանգեց զերծ մնալ «կոլեգիալ» քողարկումներից։ Նախարարը նաև նշեց, որ դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքները լինելու են իր ամենօրյա հսկողության ներքո։

«Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի, դատաբժշկական և քննչական մարմինների վերջնական եզրակացությունից ու որոշումներից հետո»,-շեշտեց նախարար Մուրադյանը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031