Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն արդեն մեկ շաբաթ կարել է բերանը, սակայն բժիշկներին թույլ է տալիս վերքերը մշակել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից:
«Դավիթ Խաչատրյանի մոտ որեւէ դրական փոփոխություն չկա, բժիշկների հետ համագործակցում է, վերքերը մշակում են, սոցիալ-հոգեբանների կողմից ամեն ինչ արվում է, որ հրաժարվի այս մտքից եւ թույլ տա քանդել կարերը»,- ասացին մամուլի ծառայությունից:
Դավիթի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամբաստանյալի հարազատները ոչ մի կերպ չեն կարողանում համոզել նրան՝ հետ կանգնելու այդ քայլից. «Թույլ է, հաց չի ուտում, սակայն ոչ մի կերպ հետ չի կանգնում: Եղբայրը փորձել է համոզել, սակայն չի համաձայնվում, ասում է, թե որեւէ այլ տարբերակ ինքը չի տեսնում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև