Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ենգիբարյան. Հարեւան երկրները չեն կարող անգամ երազել նրա մասին, ինչ-որ կատարվում է Գյումրիում (Տեսանյութ)

Մայիս 15,2014 14:03

«Այս հարցը կարող էր շուտ բարձրանալ, ամեն անգամ մտնում եք Գյումրի, չե՞ք տեսնում»,- այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նա նշեց, որ պետք է օգտագործել երկու տերմին՝ «Գյումրու տեխնոպարկ ՓԲԸ» եւ «Գյումրու տեխնոպարկ ծրագիր», որից առաջինն առանձին նախաձեռնություն է, իսկ երկրորդը՝ ծրագիր, որը սկսվել է 2008 թվականից:

Նրա խոսքերով՝ Գյումրու տեխնոպարկի հետ կատարվածն ավելին էր, քան Հայաստանը կարող էր իրեն թույլ տար եւ հարեւան երկրները նույնիսկ երազել չեն կարող նրա մասին, ինչ-որ կատարվում է Գյումրիում. «Թայվանական կազմակերպություն, որը Հնդկաստանում փակում է իր հետազոտական կենտրոնը, գալիս է Հայաստան, Երեւանում էլ չի տեղակայվում, գնում է Գյումրի, մասնագետ է այնտեղ գտնում եւ համոզում է գյումրեցիներին»:

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը նշեց, որ կազմակերպաիրավական տեսակով բավականին շատ փակ բաժնետիրական ընկերություններ կարող են ունենալ «Տեխնոպարկ» ապակողմնորոշվող անունը. «Հայաստանի Հանրապետությունն ունի մտքեր, որոնք իսկապես ՏՏ ոլորտում եւ դրանք մակարդակից մակարդակ են: Եւ դրանք, անկախ նրանից, պետությունը ծրագիր մտցնի, չի մտցնի, իրենք այդ ուղղությամբ աշխատում են եւ արդյունքներ ունեն»:

Կառավարության որոշումը, որ հիմնադրման օրվանից չի աշխատել եւ, որ Գյումրու Տեխնոպարկ ծրագրին 2008-2010 թվականը հատկացվել է 700 միլիոն դրամ, պարոն Բոստանջյանը անտրամաբանական է համարում, քանի որ 700 միլիոն դրամ հատկացված պայմաններում, այն չի գործել: Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ վերոնշյալ գումարը հատկացվել է Գյումրու տեխնոպարկ ծրագրին եւ արդեն իսկ նկատելի են այդ արդյունքները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031