Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրը» մեկ ամսում պաշտոնանկ կանի Սերժ Սարգսյանին

Մայիս 15,2014 13:58

«Մենք մինչև հիմա հայտարարել ենք, որ մենք այնպիսի խնդիրների մասին չենք խոսելու, որոնց լուծումը կարճաժամկետ ընթացքում չենք տեսնում: Մենք փողոց ենք դուրս գալու այն ժամանակ, երբ ունենալու ենք կոնկրետ խնդիրներ և դրանց լուծման ճանապարհային քարտեզները: Մենք ՀՀ-ում իշխանափոխությունը ինքնանպատակ չենք պահանջում»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը:

Aravot.am-ի դիտարկմանը, եթե չեն պահանջում իշխանափոխություն, արդյոք դա վտանգներ չի՞ պարունակում այն իմաստով, որ շատ ընդդիմախոսներ, որոնք պնդում են, թե նախաձեռնությունը հովանավորվում է Բաղրամյան 26-ի կողմից, հեռու կգնան իրենց եզրակացություններում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մեր ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պայմանագրի հիմնադրամի միջոցով: Բոլոր այդ փոխանցումներն ու ծախսերը դուք տեսնելու եք հիմնադրամի զեկույցներում: Այնտեղ կտեսնեք, թե Բաղրամյան 26-ից, թե այլ հասցեից ինչ փոխանցումներ են լինելու: Մենք կրկնում ենք, որ մենք իշխանափոխություն անելու ենք այն պահին, երբ վստահ լինենք, որ կարող ենք դա իրականացնել, մենք հիմա չենք կարող խաբել ձեզ և ժողովրդին, թե այս պահին կարող ենք իրականացնել»:

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը այս առիթով նշեց. «Մենք ունենք իշխանափոխության մեր ծրագիրը, որն այսօր և նախկին փաստաթղթերում ներկայացրել ենք: Այդ ծրագիրն անցնում է ինստիտուցիոնալ փոփոխության, ստվերային կառավարության ստեղծմամբ: Բայց եթե կան իշխանափոխություն անելու այլ առաջարկներ, մենք պատրաստ ենք քննարկել: Ես քաղաքացիական պայմանագրի անունից կառավարությանն անվստահություն հայտնելու մասին հարցադրումներ եմ արել, թե կարող է մեր պայքարի արդյունքում, ասենք՝ Հովիկ Աբրահամյանը կամ Գալուստ Սահակյանը նշանակվեն պաշտոնների: Այդպես էլ եղավ: Մենք ասում ենք, որ մարդկանց չենք հիասթափեցնելու: Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, այն պահին, երբ պայմանագիրը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից, դա լինելու է մեկ ամիս հետո: Մենք՝ որպես քաղաքական գործիչներ, պատրաստ ենք հետագայում էլ կրել այդ զրկանքները, բայց մեզ համար խնդիրն այն է, որ Ազատության հրապարակը և ՀՀ քաղաքացին չհիասթափվի»:

«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը նկատեց. «Այս տարիների ընթացքում տեսանք, թե կառավարությունն ինչ արդյունքի հասավ: Մենք ասել ենք, որ վարչապետի փոփոխությամբ խնդիրները չեն լուծվի: Եթե ունենանք արդեն համախոհների մեծ թիմ, մենք մեր ծրագրերին կհասնենք: Երկիրը գծերից դուրս է գալիս ժամ-ժամ, ոչ մի բան չի փոխվել, կամ քաչալ Հասան, կամ քաչալ Հասանի տղա, ոչ մի բան չի փոխվել, բոլորը կատարելու են Սերժ Սարգսյանի հրահանգները: Ես չեմ հավատում, որ կգա ժամանակ, որ Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը չառաջադրի»:

Մեր մյուս հարցին՝ արդյոք իշխանության հասնելու միակ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցո՞վ, ինչպես նշել էր Էդուարդ Շարմազանովը, պարոն Փաշինյանը արձագանքեց. «Քաղաքացիական պայմանագիրը չի ուզում սպասել, որ ինչ-որ մեկն իր համար ճանապարհ բացի, քաղաքացիական պայմանագիրն ինքը կբացի իր ճանապարհը: Մենք Շարմազանովի հետ խոսում ենք տարբեր ճանապարհների մասին, ես չգիտեմ, թե Էդուարդ Շարմազանովն ու իր ընկերները ուր են ուզում գնալ, բայց մեր ճանապարհները տանում են բոլորովին այլ ուղղությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Գժվել են, ինչ իմաստ ունի, մեկ ու կես ամսից ղարա է դառնալու այս երկիրը:Ղարա ագռավն ուր գնում սև է տարածում, էլ ո*րն է նպատակը նրան քոչեցնելու:Ուզում եք փրկել, այո*, որ ճակատագրական պահին պատասխանատու չլինի*, գուցե նրա խաղն եք խաղում:Ոչ, նա պիտի կանգնի Հաագայում, որպես մարդկության դեմ իրականացրած ոճրագործության հեղինակ,ֆաշիզմի պարագլուխ և շովինիստ…

  2. Hayk says:

    Որ ամեն 20-30 հոգի իրար գլխի հավաքվի ու ասի—«մենք ուզում ենք իշխանություն փոխել», ինչ կլինի, պատկերացնում եք??! Մենք Պետություն ենք ,թե «վայրի ցեղերի հավաքածու»?? Դե, եկեք ամեն մեկս մեր «թայֆայով» մեզ հարմար իշխանություն ստեղծենք(((((((:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031