Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստան մեկնող «խոպանչիների արկածները»

Մայիս 15,2014 13:45

«Խոպանի սեզոնն» է, ավիատոմսերի թանկ լինելու պատճառով շատերը գերադասում են Ռուսաստան մեկնել ավտոբուսներով եւ միկոավտոբուսներով: Սակայն նրանց մի մասին Վրաստանի եւ Ռուսաստանի սահման հանդիսացող Վերին Լարս սահմանային անցակետում տհաճ անակնկալ է սպասում:

Ինչպես մեզ հայտնեց Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնել ցանկացող Նոյեմբերյան քաղաքի բնակիչը, ինքը երբեւէ Ռուսաստանում օրենք չի խախտել, քրեական կամ վարչական պատասխանատվության չի ենթարկվել, չի տուգանվել, սակայն ռուս սահմանապահները իրեն Վերին Լարսից ետ են ուղարկել: Պատճառը չեն նշել, ասել են, որ դրա պատճառը կարող է իմանալ Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից:

Նոյեմբերյանցին նշեց, որ Ռուսաստան մեկնող իրենց ավտոբուսից 8 հայաստանցու Վերին Լարսից ետ են ուղարկել:

Հիմա նոյեմբերյանցին պաշտոնապես դիմել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, իմանալու՝ արդյոք ինքն իրավունք ունի՞ մուտք գործելու Ռուսաստան: Քանի որ շատ-շատերն են Ռուսաստանի դեսպանատուն դիմել, հարցումներին պատասխան ստանալը շատ է ձգձգվում :

Նոյեմբերյանի գյուղերից մեկի բնակիչն ասաց, որ ինքն օգտվում է հարցի լուծման արագ եւ արդյունավետ եղանակից: Նա Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում 5 հազար դրամ կանխավճար է մուծում՝ առանց գնելու Ռուսաստանի Դաշնություն մեկնող օդանավի տոմս: Օդանավակայանի աշխատողը երկու ժամվա ընթացքում հարցում է կատարում, թե Հայաստանի այդ քաղաքացին կարո՞ղ է Ռուսաստան անարգելք մուտք գործել: Եթե պարզվում է, որ Ռուսաստան տվյալ անձի մուտքն արգելված է, հայաստանցու համար 5 հազար դրամը կորչում է: Դրական պատասխան ստանալու դեպքում մարդիկ հաճախ ավիատոմս չեն գնում, քանի որ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով Ռուսաստան հասնելը էժան է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031