Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելություն Գյումրու քաղաքապետարանում Ընտանիքի օրվա կապակցությամբ

Մայիս 15,2014 13:39

Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց գյումրեցի մի խումբ ընտանիքների, ինչպես նաև այցելեց ՔԿԱԳ (ԶԱԳՍ) Գյումրու տարածքային ստորաբաժանում՝ հանձնելով մանկավարժների, լսողական խնդիրներ ունեցողների, մանկավարժների, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ խնամակալած, բազմազավակ և նորակազմ ընտանիքներին դրամական պարգևներ և նվերներ:

Իր խոսքում Սամվել Բալասանյանը կարևորեց հայ ընտանիքի դերն ու նշանակությունը պետության և հասարակության բնականոն զարգացման գործում, ինչպես նաև, խոսեց գյումրվա ընտանիքի կերպարի մասին, որտեղ քաղաքապետը կարևորեց ավանդապաշտությունն ու սերը սեփական քաղաքի հանդեպ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031