Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուտակայինի» օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ. ՕԵԿ-ն ընդդիմացավ ՀՀԿ-ին

Մայիս 15,2014 12:40

Այսօր խորհրդարանը 67 կողմ, 29 ձեռնպահ և 18 դեմ ձայներով` հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած լրամշակված նախագիծը` «կուտակայինի» մասին: Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք, այսպիսով` այն անձինք, ովքեր չեն ցանկանա մասնակից դառնալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին` կարող են դիմումներ ներկայացնել գործատուներին եւ այլեւս վճարումներ չկատարել: Ինչպես նաեւ, այլ դիմումներով էլ կարող են ետ պահանջել մինչ այժմ պահված գումարները: Գործատուների նկատմամբ տույժ-տուգանքներ չեն կիրառվի` վճարումներ չկատարելու համար:

Քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես եկավ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` ասելով, որ ՕԵԿ-ը ներկայացրել էր առաջարկ այդ նախագծի հետ կապված: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ասացին, որ երեկ հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ի առաջարկը չի ընդունվել: Արձագանքելով` Հովհաննես Մարգարյանը նշեց, որ հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, որ ՕԵԿ-ի առաջարկը կառավարությունը չի ընդունել, ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու այդ նախագծին: Մինչ այդ, առաջին ընթերցման ժամանակ, ՕԵԿ-ը ձեռնպահ էր քվեարկել: Դեմ էին միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

Այսօր ձեռնպահ քվեարկեցին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031