Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Քաղաքապետարանի ենթակայության 21 նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթների անցկացումից հետո մեկնարկել են հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքները: Եվս 2 մանկապարտեզներում նորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ մրցույթների անցկացումից հետո:
Շինաշխատանքների շրջանակում իրականացվում է խմբասենյակների, սանհանգույցների և տանիքների նորոգում, դռների ու պատուհանների փոփոխում:
Աշխատանքների պատշաճ իրականացման և որակի ապահովման նպատակով սահմանված է հատուկ հսկողություն:
Այս տարվա ծրագրով 23 մանկապարտեզներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն