Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտաժողովը մեծ կարեւորություն ունի». Ռադիկ Մարտիրոսյան (Տեսանյութ) 

Մայիս 15,2014 12:32

Այսօր Երեւանում մեկնարկեց Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների միջեւ կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, որն իր խոսքում նշեց, որ գիտաժողովը լայն հնարավորություն կընձեռի կլիմայի փոփոխության, էներգետիկայի եւ առողջապահության ոլորտների համընդհանուր մարտահրավերները ու դրանց հակազդման համար համատեղ գործողությունները քննարկելու համար: «Գիտաժողովը Եմ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների միջեւ կխթանի գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում համագործակցությունը»:

Ողջունի խոսքով հանդես եկան նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ասաց, Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտաժողովը մեծ կարեւորություն ունի, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում. «Անկանխատեսելի կլիմայի պատճառով երբեմն ի հայտ են գալիս արտակարգ դրություններ: Այս տարվա ցուրտը գյուղատնտեսությանը մեծ վնասներ հասցրեց: Հետևաբար` ամբողջ աշխարհի փորձի փոխանակման շնորհիվ գիտելիքներ ենք ձեռք բերում, ոչ միայն գիտական տեսանկյունից, այլ նաեւ կիրառական»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանը մաքուր մեխանիզմների զարգացման ոլորտում բավականին մեծ հաջողություններ է գրանցել եւ տարածաշրջանում նույնպես առաջատար դիրքեր է գրավում: «ՀՀ կառավարությունը հաստատել է միջոցառումների ծրագրեր, որոնցով Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ: Կառավարության նման որոշում վերջին անգամ հաստատվել է 2011 թվականին, եւ այդ որոշմամբ նախատեսվում է երկու կարեւոր միջոցառումների իրականացում՝ մեղմման եւ հարմարվողականության ազգային ծրագրերի իրականացումը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031