Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիկցիների բողոքը կառավարության շենքի առջեւ

Մայիս 15,2014 12:10

Այս պահին կառավարության շենքի առջեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում: 17-ամյա տղաներ Աբրահամ Շահինյանի, Արկադիկ Պողոսյանի եւ Մեսրոպ Գրիգորյանի ծնողները, հարազատները, ընկերներն ու հարեւանները «Արժանապատվությունը խուլիգանություն չէ», «Ազատեք մեր դասընկերներին», «Ոչ թե բանտ, այլ բանակ», «Մի խեղեք մեր ապագա զինվորի ճակատագիրը» պաստառներով վարչապետից, դատախազից եւ արդարադատության նախարարից պահանջում են ձերբակալված տղաների նկատմամբ արդար դատ:

Վարդենիկի ավագ դպրոցի տղաները ձերբակալվել են այն բանի համար, որ սեռական բնույթի հայհոյանք տվող ուսուցչի հետ վիճել են:

Տղաների ծնողները հայտնեցին, թե ուսուցիչն ինքն է հրահրել վիճաբանությունը եւ ինչպես ասաց Աբրահամ Շահինյանի հայրը՝ ուսուցիչ Սեւակ Բադալյանը բառի ուղիղ իմաստով տղաներից մեկին մայր է հայհոյել, տղաները փորձել են կարգի հրավիրել իրենց ուսուցչին, որից էլ ծագել է վեճը:

Ձերբակալված տղաների ծնողները վստահեցնում են, որ Բադալյանը դպրոցի տնօրենի եղբայրն է եւ սպառնացել է, թե որքան էլ բողոքեն, միեւնույն է, ինքը պառլամենտում մեծ ծանոթություններ ունի եւ տղաներին նստացնելու է:

Այս պահին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանդիպման են տղաների ծնողները:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Լուսանկարը՝ panorama.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031