Լրահոս
Օրվա լրահոսը

Լոուելում, Մասաչուսեթսի քաղաքապետարանի մոտ կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

Մայիս 15,2014 12:03

Հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների և քաղաքապետ Ջեյմս Միլինաձոյի օգնությամբ սկսեց իրագործվել 2011թ.-ից: Հետագայում նրանց միացան Մերիմակ Վելիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները:

Բրոնզից և գրանիտից պատրաստված հուշարձանի նախագծի հեղինակը Դանիել Վարուժան Հեջինյանն է: Հեղինակը նշում է. «Քարն ու բրոնզը խորհրդանշում են մարմնի և հոգու միասնությունը»:

Հուշարձանի վերևի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքևում: Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը:

Խաչի ներքևում մակագրություն կա. «Հանգույց առ հանգույց նրա ձեռքերը հյուսում են հայ ժողովրդի պատմությունը: Չնայած ցեղասպանության ցավին և սարսափին՝ հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց վերականգնում է իր հույսերը և երազանքները, քանի որ մենք ծաղկում և բարգավաճում ենք»:

Հուշարձանի մեջտեղում անգլերենով և հայերենով գրված է «Ի հիշատակ»:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031