Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միության անդամավճարը՝ Ղարաբաղ. «168 ժամ»

Մայիս 15,2014 11:54

2013 թվականի սեպտեմբերի 3-ին հաջորդած 8 ամիսները ցույց են տալիս, որ Հայաստանն արդեն իսկ վճարում է, ընդ որում, բավական թանկ է վճարում Մաքսային միությանն անդամակցության համար։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ վերջին երկու շաբաթներին, ըստ էության, կարելի է համարել Հայաստանին «հաշիվ ներկայացնելու» ակտ։ Խոսքը ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող ակտիվ զարգացումների մասին է, որի գագաթնակետը դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները Բաքվում ու Երևանում։ Եթե փորձենք ներկայացնել բոլոր այս հայտարարությունների հիմնական շեշտադրումները, ապա ստիպված ենք արձանագրել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող գերտերությունները կոնսենսուսի են եկել այն հարցում, որ Ղարաբաղի հարակից շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև ցամաքային կապն ապահովող միջանցքը չի կարող ներառել Լաչինի ողջ շրջանը, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտությամբ (արդեն նույնիսկ հանրաքվե եզրը չի օգտագործվում): Հենց այս հիմնական մոտեցումներն էին ընկած ինչպես Ուորլիքի ելույթի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ Օլանդի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարության հիմքում։

Կարելի է, իհարկե, բոլոր այս հայտարարությունները տող առ տող քննարկել՝ տառ առ տառ հայհոյելով միջնորդներին, բայց դրանից ոչինչ չի փոխվի հիմնական, ընդհանուր արձանագրման մեջ։

Իսկ արձանագրումն այն է, որ Ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատման 20-ամյակին՝ 1994 թվականի պատերազմում հաղթանակած Հայաստանը պարտվել է քաղաքականության, դիվանագիտության ասպարեզում։ Իհարկե, այդ պարտության հիմքերը խորն են և, թերևս, հասնում են 1990-ականների երկրորդ կես, այդուհանդերձ, այս պարտության հարցում ամենամեծ մասնաբաժինն ունի Հայաստանի վերջին՝ աշխարհաքաղաքական ընտրությունը՝ Ռուսաստանի կցորդը դառնալու ճանապարհի ընտրությունը։ Հենց դրա համար էլ Հայաստանին հաշիվ է ներկայացվում ղարաբաղյան հակամարտության լուծման նման հեռանկարի տեսքով։ Ընդ որում, հաշիվը ներկայացվում է բոլորի կողմից, և այնպես չէ, որ ներկայումս Արևմուտքի հետ գրեթե հակամարտող Ռուսաստանն այս հարցում պետք է պաշտպանի Արևմուտքի ակնհայտ աջակցությունը վայելող/ստացած Ադրբեջանի հակառակորդին՝ Հայաստանին։ ճիշտ հակառակը, Ռուսաստանը ոտքով-ձեռքով համաձայն է ղարաբաղյան կարգավորման այս սցենարին։

Ռոբերտ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Այ էս ա հայկական դիվանագիտության ձեռքբերումը…1-ի փոխարեն 2 հայկական պետությունից զառանցելու արդյունքն էս ա…Ղարաբաղը 1989թ, դեկտեմբերի 1-ից Հայաստան պետության մեջ է: Աշխարհը դրա դեմ դուրս չի եկել, միայն մենք ենք դրա դեմ դեմ դուրս եկել` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, որը սուսուփուս շրջանցեց Ղարաբաղի` ՀՀ-ի մաս կազմելու փաստը, այդ սուսուփուսին արձագանքեցին նրան հետեւողներն ու այսօրվա իշխանությունը ու մեզ էնքան խաբեցինք ու խաբում ենք այսպես կոչված ԼՂՀ-ով, որ հիմա ունենք այս վիճակը: Տեսնես խելքի կգա՞նք…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031