Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհում գոնե մի անկախ հայկական պետություն կմնա՝ Լեռնային Ղարաբաղը «Չորրորդ իշխանություն»

Մայիս 15,2014 11:44

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, թե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու է իր «ընդունված սահմաններով», իսկ Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցն անգամ չի քննարկվում։

«ՉԻ» – Սա ինչ-որ իմաստով կարելի է համարել լավ նորություն։ Եթե Հայաստանն անդամակցի Մաքսային (իսկ հետագայում՝ նաեւ Եվրասիական) միությանը եւ դրանով իսկ փաստացի կորցնի ինքնիշխանությունը, աշխարհում գոնե մի անկախ հայկական պետություն կմնա՝ Լեռնային Ղարաբաղը։ Դրական է նաեւ այն, որ եթե Հայաստանն այնուամենայնիվ վերջին պահին որոշի պահպանել ինքնիշխանությունը եւ հրաժարվել Մաքսային միությունից, պատրաստի առիթը կա. մենք առանց Ղարաբաղի ոչ մի տեղ չենք գնում։

Մնում է պարզել միայն, թե ինչպե՞ս է պատահել, որ Ղարաբաղի անդամակցությունն «անգամ չի էլ քննարկվել»։ Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանն այդ հարցը չի՞ բարձրացրել, թե՞ բարձրացրել է, բայց ոչ մեկը բանի տեղ չի դրել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սաքո Հալաբյան says:

    Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության գլուխ 1 կետ 2-ի՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Արցախը տվյալ տարածքի հայկական (հինավուրց) անվանումն է, իսկ Ղարաբաղը՝ թուրքական ծագում ունի, Լեռնայինն էլ ռուսներն են կպցրել: Եվ եթե առաջնորդվենք <> սկզբունքով, ապա թուրքական ծագում ունեցող Ղարաբաղ բառը կիրառողները պատկանում են համապատասխան ազգին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031