Մեսրոպ Հարությունյանի «ՄԵՍՐՈՊԱԳԻՐ» սյունակի հերթական հրապարակումը նվիրված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի՝ հեղինակի կարծիքով սադրիչ հայտարարություններին ու դրա ի հայտ գալու պատճառներին:
Ըստ սյունակագրի՝ «Պատմությունը ցույց է տվել, որ անվտանգությունը Ռուսաստանին վստահելը նույն է, ինչ էն հայտնի անեկդոտում. թագավորը երկար ճամփորդությունից առաջ թագուհուն ողջախոհության գոտի է կապում, իսկ բանալին տալիս է իր կարծիքով հավատարիմ ընկերոջը՝ ասելով, թե միայն նրան կարող է վստահել: Դեռ քաղաքից դուրս եկած չեն լինում՝ ընկերը շնչահատ հասնում է շարասյան հետեւից ու թագավորին ասում. «Տե՛ր արքա, դուք սխալ բանալի եք տվել»: Տարբերությունն այն է, որ Սերժ Սարգսյանը, նրան շրջապատածներն ու նրա կամքը կատարող յոթանասունչգիտեմքանի պատգամավորները հենց է՛ն բանալին են տվել ռուսի ձեռքը… Նա էլ ազատորեն օգտագործում է այդ բանալին»:
Կարդացեք վաղվա «Առավոտում»
Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի