Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը որպես պաշտոնյա՞ էր մասնակցում, թե՞ որպես խոշոր գործարար. «Հայկական ժամանակ»

Մայիս 15,2014 11:11

Գործարարները ձայնագրիչի առաջ մի բան էին ասում, իսկ առանց ձայնագրիչի՝ բոլորովին այլ։ Դատելով գործարարների հետ զրույցներից՝ հանդիպման հիմնական թեման եղել է հարկերի վճարումը։

Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, առաջարկել է խաղի նոր կանոններ։ Նա առաջարկել է գիծ քաշել անցյալի ավանդույթների վրա եւ սկսել նոր փուլ։ Այսինքն՝ ինչ եղել-չի եղել նախկինում «ջնջում ենք» ու նոր փուլ ենք սկսում։ Հովիկ Աբրահամյանը նույնիսկ ստվերի թույլատրելի սահման է նշել։ Ըստ այդմ, այն գործարարները, որոնք կվճարեն իրենց վճարելիք հարկերի գոնե 90 տոկոսը եւ կթաքցնեն միայն 10 տոկոսը, նրանց մոտ ստուգումներ չեն անցկացվի։ Այս հայտարարությունից հետո նա ակնարկել է, որ հարկերը վճարելու համար մինչեւ հունիսի 1-ը ժամանակ է տալիս գործարարներին, որոնցից հետո կսկսվեն ստուգումները։ Նա հավաստիացրել է, որ այս նոր կանոնները առաշին հերթին ազդելու են իր մերձավոր գործարարների վրա։

Հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել մի քանի գործարարներ, որոնցից հանդիպման մասնակիցները հատկապես առանձնացնում էին Սամվել Ալեքսանյանի կարճ ելույթը։ Նա հայտարարել է, որ եթե այդ խաղի կանոնները ընդունվեն բոլորի կողմից եւ բոլորը սկսեն հարկ վճարել, ապա ինքն էլ կվճարի։ Թե բառացիորեն դա ինչպես է հնչել, դժվար է ասել։ Նույնանման հայտարարություններ արել են նաեւ այլ խոշոր գործարարներ։
Մեր հետ մասնավոր զրույցներում գործարարները, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորված չէին այս իրավիճակից։ Նրանք պնդում էին, թե նախկինում էլ վարչապետների հետ նմանատիպ հանդիպումներ են եղել, մոտավորապես նույն հայտարարություններն են հնչել, խաղի միասնական ու բոլորի համար ընդունելի կանոններ սահմանելու մասին հավաստիացումներ են հնչել, բայց իրավիճակը եթե ավելի չի վատացել, ապա գոնե չի էլ բարելավվել։ «Նստած լսում էինք, դահլիճում նստած էր նաեւ ՊԵԿ նախագահ ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Հիմա չգիտենք, նա որպես պաշտոնյա է մասնակցում, թե որպես խոշոր գործարար, նրա վրա էդ խաղի նոր կանոնները ազդելո՞ւ են, թե ոչ»,- իր թերահավատությունը վարչապետի ասածների վերաբերյալ այսպես ձեւակերպեց խոշոր գործարարներից մեկը։

Մեկ այլ գործարար իր թերահավատությունը այլ կերպ ներկայացրեց։ Ըստ նրա, բոլոր գործարարներն էլ, ըստ էության, կատարում են իրենց հարկային պարտավորությունները։ Պարզապես նրանց մի մասը վճարումներ է կատարում միայն պետական բյուջե, մյուս մասը պետական բյուջե չվճարած հարկերի մի զգալի մասը վճարում է այսպես կոչված «սեւ բյուջե»։ Եթե վարչապետի կոչը հարկերը վճարելու վերաբերյալ նշանակում է, որ այսուհետ Հայաստանում «սեւ բյուջե» այլեւս չի լինելու, դա ուրիշ հարց է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031