Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրասիական տնտեսական միության ստեղծումից ընդամենը 15 օր առաջ էլ պարզ չէ՝ արդյոք մեզ այնտեղ սպասում են, թե ոչ. «Ժողովուրդ»

Մայիս 15,2014 11:02

Ընդամենը մի քանի օրից՝ մայիսի 29-ին, Աստանայում ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը։ Սակայն մինչ օրս հայտնի չէ՝ արդյոք Հայաստանը ստորագրելու է այդ փաստաթուղթը։

Երեկ ՄՄ անդամ երկրների եւ ՀՀ միջեւ կազմակերպված տեսակամրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման եւ ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարել է. «Առայժմ խնդիր է դրված մինչեւ հունիսի 1-ը նախապատրաստել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը։ Չեմ ասի, թե երբ կունենա այդ փաստաթղթի ստորագրումը, քանի որ այն կողմերի միջեւ բանակցությունների առարկա է»։

Փաստորեն՝ միության ստեղծումից ընդամենը 15 օր առաջ էլ պարզ չէ՝ արդյոք մեզ այնտեղ սպասում են, թե ոչ։ Մինչդեռ հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ից հետո՝ ընդհուպ մինչեւ տարեվերջ, բոլոր մակարդակներով խոսվում էր այն մասին, որ Հայաստանը լինելու է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր եւ լիիրավ անդամ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031