Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Մելիք-Ադամյան փողոցում էին հավաքվել բոլոր նրանք, ում Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել բիզնեսով. «168 ժամ»

Մայիս 15,2014 10:38

Իրականում երեկվա այդ հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան խմբակային հաղորդում հանցագործության մասին: Միանգամից մի քանի հանցագործությունների:

Նախ` երեկ Մելիք-Ադամյան փողոցում էին հավաքվել բոլոր նրանք, ում Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել բիզնեսով՝ ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները: Նրանք, իհարկե, բոլորը հայտարարում են, թե բիզնեսով չեն զբաղվում, այլ ընդամենը սեփականատերեր են: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում` ինչո՞ւ վարչապետի հետ հանդիպմանը չէին ներկայացել նրանց բիզնեսների մենեջերները: Մյուս կողմից, սակայն, այդ հարցը ծիծաղելի է, քանի որ այդ դեպքում վարչապետի փոխարեն էլ մյուս գործարարների հետ պետք է հանդիպեր նրա ձկնաբուծարաններից կամ գործարաններից մեկի տնօրենը: Իսկ ամենամեծ հարցն այն է՝ ո՞վ էր երեկ հանդիպում խոշոր գործարարներին՝ ՀՀ վարչապե՞տ Հովիկ Աբրահամյանը, թե՞ ՀՀ ամենախոշոր գործարարներից, կալվածատերերից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը:

Եվ երբ նա հանդիպման ընթացքում խոստանում էր այլևս բոլորի համար ապահովել հավասար պայմաններ, դա վերաբերում էր վարչապե՞տ Հովիկ Աբրահամյանին, թե՞ գործարար Հովիկ Աբրահամյանին: Անհեթեթ թվացող այս հարցերը պայմանավորող պատճառներն են իրականում Հայաստանի ամենամեծ խնդիրները: Իսկ դրանք երեկվա ու նման հանդիպումների ընթացքում ոչ թե լուծվում, այլ ավելի են խորանում: Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում հնչած մտքերին, որոնց մասին տեղեկություններ են փոխանցել մտագործունեության նկատմամբ առանձնապես մեծ հակում չունեցող խոշոր գործարարները, ապա դրանք ևս ամբողջությամբ ենթակա են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031