Լրահոս
Օրվա լրահոսը

Տրագիկոմեդիա` հուժկու գործողությամբ. «Ժամանակ»

Մայիս 15,2014 10:33

Հայաստանում քանի՞ վարչապետ, նախագահ ու տարատեսակ այլ պաշտոնյաներ են հայտարարել հավասար տնտեսական մրցակցության, օլիգոպոլիաների, մոնոպոլիաների, արտոնությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնեսն ու իշխանությունը տարանջատելու մասին: Ոչ ոք, իհարկե, չի հաշվել, բայց առնվազն մեկ տասնյակից ավելի տարատեսակ պաշտոնյաներ անկախության ողջ ընթացքում ամենաբարձր մակարդակով տվել են նման հավաստիացումներ, արել են նման հայտարարություններ:

Այդ ամենի արդյունքում Հայաստանում խորացել է բիզնեսի և իշխանությունների սերտաճումը, խորացել է քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը, ամբողջ կուսակցություն-բիզնես պրոյեկտներ են ի հայտ եկել իշխանական համակարգում, ի հայտ է եկել ընտրակաշառքների ինստիտուտը, որը ըստ էության ևս հանդիսանում է իշխանության ֆինանսա-տնտեսական մեքենայությունների արգասիք, Հայաստանում ավելացել են մենաշնորհները, Հայաստանում ավելացել են օլիգոպոլիաները:

Եվ այս ամենի ներկայացուցիչներից մեկը՝ Հայաստանում խոշոր ունետեր Աբրահամյանների ընտանիքից Հովիկ Աբրահամյանը, հանդիսանում է հերթական պաշտոնյան, որը հայտարարում է, որ հավասար մրցակցային դաշտ, հարազատա-խնամիա-բարեկամական արտոնություններից զուրկ միջավայր է լինելու: Երբ սա ասում է Հովիկ Աբրահամյանը, որի որդին մի խոշոր վերամշակող ընկերության 50 տոկոսի փայատերն է, իսկ մյուս 50 տոկոսի փայատերն էլ Հովիկ Աբրահամյանի ենթակա գյուղնախարար Սերգո Կարապետյանն է, ապա նման հավաստիացումներին հավատալը ուղղակի ծիծաղելի կլինի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031