«Ժառանգություն» խմբակցությունը նույնպես չի պատրաստվում առաջարկներ անել եւ ՀԱԿ-ին միայնակ թողնել արմատական ընդդիմության դաշտում։ «Մենք առաջարկ չենք անում, որովհետեւ պահանջում ենք համակարգային փոփոխություններ։ Անձերի փոփոխությունը չի եղել մեր նպատակը, այնպես որ, որեւէ բան մեզ համար չի փոխվել, եւ տարբերություն չկա նախորդ կառավարության եւ հիմիկվա միջեւ»,- ասում է խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։
Հնարավո՞ր է կառավարության ծրագրի քվեարկության ելքն ազդի հետագա համագործակցության վրա։ «Ամեն ինչ ամեն անգամ իր ազդեցությունն է ունենում, բայց երբեւէ չի եղել, որ այսուհետ ամեն ինչ անելու ենք միասնական։ Յուրաքանչյուր կուսակցություն իր տեսլականն ունի»։
Կառավարությանը չի պատրաստվում անգամ առաջարկներ անել վերջերս ընդդիմության դաշտը համալրած ՕԵԿ-ը։ «Կառավարությունից եղել է առաջարկ, որպեսզի մենք առաջարկ ներկայացնենք ծրագրի մեջ, բայց քանի որ մենք ծրագիրը չենք տեսել, առաջարկություն անելը տեղին չէ։ Թող ծրագիրը բերեն, մենք կծանոթանանք, տեսնենք ինչպիսին է, եթե առաջարկությունների առիթ կլինի, կմտածենք»,- ասաց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում