«Ամերիկայի ձայն». Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյը չորեքշաբթի օրն ասել է, որ Վրաստանն ու Մոլդովան գալիք ամիս կստորագրեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:
Այս հայտարարությամբ Ռոմփեյը հանդես է եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի այսօր կայացած այցելության ընթացքում, որը կատարվել է՝ այս շաբաթ Մոլդովա և Ուկրաինա անցկացված այցերից հետո:
«Ես տեսնում եմ, որ մեծ ճնշում է գործադրվում՝ կանխելու համար ձեր և այլոց կողմից այս համաձայնագրերի ստորագրումը», – ասել է վան Ռոմփեյը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Եվրոպական խորհրդի նախագահ վան Ռոմփեյը տեղեկացրել է, որ Եվրամիության հետ Վրաստանի և Մոլդովայի ասոցացման համաձայնագիրը կստորագրվի հունիսի 27-ին՝ նախատեսվածից ավելի վաղ:
Կարդացեք նաև
Վրաստանի վարչապետը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը «ուղենիշ» է անվանել՝ հավելելով, որ «Վրաստանը շարունակում է եվրաինտեգրման իր ուղին»:
«Սա մեր ժողովրդի ընտրությունն է», – ասել է վարչապետ Ղարիբաշվիլին:
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: