Բրազիլիայի ոստիկանությունը հունիսին այդ երկրում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրերի համար անվտանգության գրքույկ է հրատարակել: Օրենքի պահապանները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս չգոռալ եւ չդիմադրել, եթե ինչ-որ մեկը փորձի իրենց կողոպտել:
«Չարձագանքել, չգոռալ եւ չվիճել», – նախազգուշացվում է գրքույկում: Ոստիկանների մտահղացմամբ, նման դեպքերում զոհի չզսպված վարքագիծը կողոպտիչներին կարող է դրդել բռնության գործադրումը շարունակել, ինչը կարող է հանգեցնել նաեւ սպանության:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Global Look Press-ի
Կարդացեք նաև