Այսօր ` մայիսի 14-ին, տեղի ունեցավ ֆլեշմոբ, որը նվիրված էր ԵՊՀ ՈՒԽ 20- ամյակին: Շնորհիվ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի այս օրը դարձավ յուրահատուկ համալսարանականների համար: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 20 ուսանողներ, որոնք պարերի միջոցով ներկայացնում էին ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսների առօրյան:
Միջոցառումն այդպես էլ կոչվում էր «Ուսանողական առօրյա»: Ֆլեշմոբին ներկա էին բազմաթիվ ուսանողներ տարբեր բուհերից, հյուրեր և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: Ավարտին ուսանողները պատկերեցին 20 թիվը ` ի նշան ԵՊՀ ՈՒԽ-ի 20 ամյակի:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արամ Առաքելյանը նշեց, որ սա յուրօրինակ տոն է , տոն որը ոչ միայն ուսանողական խորհրդինն է, այլ նաև բոլոր ուսանողներինը և այս ֆլեշմոբի միջոցով իրենքփորձում են ՈՒԽ-ին հաղորդակից դարձնել այն ուսանողներին, ովքեր մինչ օրս մնացել են ստվերում:
Միջոցառման գեղարվեստական մասի ղեկավար և պատասխանատու Ժենյա Նաջարյաննէլ նշեց , որ սա քրտնաջան աշխատանքի արդյունք է: «Ճիշտ է, կային որոշակի բացթողումներ, բայց ընդհանուր առմամբ միջոցառումը կայացավ և շատ կարճ ժամանակահատվուծում մեծ տարածում գտավ ուսանողների շրջանում:
Կարդացեք նաև
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի
Ուսանողական խորհուրդ