«Քեզ ով էր խնդրում գլխիցդ դուրս էրեխա բերես»,-Ստելլա Դավթյանին այսպես են պատասխանել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ կինն իր 11 -ամյա որդու համար օգնություն էր խնդրում. Ստելլայի տղային վերջերս են Երեւանի հիվանդանոցներից մեկում վիրահատել: Իսկ Կառավարությունից էլ հորդորել են Հանրապետության հրապարակի ժամացույցի տակ կանգնել եւ մուրացկանությամբ որդուն անհրաժեշտ դեղորայքի գումարը հավաքել:
Դավթյանների ընտանիքը նորմալ սնունդ ընդունելու փոխարեն էժան վիտամիններ է խմում. այդպես նրանց բյուջեին ավելի ձեռնտու է:
4 երեխաների մայրը` Ստելլա Դավթյանը մեկ շաբաթ է` բաժանված է իր երեք երեխաներից. նրանց ուղարկել է Ղարաբաղ, որտեղ երեխաները գոնե գլուխներին ծածկ կունենան, ու 4 պատի մեջ կքնեն: Մայրը գերադասել է իր ծանոթի հետ երեխաներին ուղարկել Արցախ, քան պահել իր մոտ, բաց երկնքի տակ,կամ լավագույն դեպքում` գիշերը երեխաների հետ անցկացնել կիսակառույց շենքերում:
Ընտանիքի միջազգային օրն այս ընտանիքում տոն չի լինի:
Կարդացեք նաև
Դավթյանների թշվառության, բայց նաեւ պատվով ապրելու ձգտման մասին կարդացեք մանրամասն վաղվա տպագիր «Առավոտում»: Նյութի ամբողջական տարբերակը «Առավոտի» էլեկտրոնային տարբերակում կլինի մի քանի օրից:
Լուսանկարը՝ արխիվային
էդ ամբարտավան, տգետ ու գռեհիկ պաշտոնյաները պետք է մի բուռ ավազ ուտեն, մեռնեն; մայր հողը չի կարող դիմանալ դրանց ծանրությանը….Գլուխների փոխարեն երևի կաղամբ է… դատարկությունից լեզուներին են տալիս…