Նա թաքնվում էր անտառում
Մայիսի 12-ին Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Մերուժան Արշակի Հարությունյանը խանդի պատճառով խեղդել է իր կնոջը՝ 1980թ. ծնված Հերմինե Ռեմիկի Չիլինգարյանին: Մերուժան Հարությունյանը փախուստի մեջ էր, ոստիկանները նրան որոնում էին: Մայիսի 14-ի երեկոյան նա Բերդի ոստիկանների կողմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է : Մ. Հարությունյանը թաքնվում էր անտառում: Նա զինված չի եղել, ոստիկաններին դիմադրություն ցույց չի տվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ