ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում տղամարդկանց պայքարի մասնակից գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը խաղացված վեց տուրերում տարել է երկու հաղթանակ, չորս պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 4,0 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը հինգ տուրից հետո 3,0 միավորով պահպանում է դիրքը երրորդ հորիզոնականում:
Իսպանիայում մեկնարկած օփենում գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով եւս չորս շախմատիստի հետ բաժանում է 1-5-րդ հորիզոնականները: Հայաստանի ներկայացուցիչը լրացուցիչ գործակիցներով ընթանում է առաջին տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ uschesschamp-ի
Կարդացեք նաև