Մայիսի 12-ին Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված մայիսի 9-ի Եռատոնին:
Եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, որից հետո տեղի է ունեցել Եռատոնին նվիրված ընդունելություն, կազմակերպված ԼՂՀ ներկայացուցչության կողմից:
Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, դեսպանության անձնակազմը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Ռոբերտ Ավետիսյանը և Թաթուլ Մարգարյանը՝ ընդգծելով Շուշիի ազատագրման կարևորությունը Արցախի ժողովրդի ազգային պայքարում:
Կարդացեք նաև
Միջոցառման վերջում ցուցադրվել է վավերագրական ֆիլմ Արցախի մասին:
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարություն