Այսօր՝ մայիսի 14-ին, «Եվրասիական ինտեգրում՝ Մաքսային միությունից դեպի տնտեսական միություն»թեմայի շուրջ տեսակամուրջի միջոցով զրուցեցին քաղաքական գործիչներ, փորձագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ռուսաստանից:
Այն հարցին, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո որտե՞ղ է սահմանվելու ՄՄ-ի արտաքին սահմանը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ լինելու է անցակետ, թե՞ Լեռնային Ղարաբաղն, ըստ էության, նույնպես կմտնի Եվրասիական տնտեսական միություն, Զարգացման դեպարտամենտի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի անդամակցումը միությանը չի քննարկվել. «Եվրասիական տնտեսական գոտու սահմանները կլինեն Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմանների շրջանակներում»:
Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի պատգամավոր Կամալ Բուրխանովը նշեց, որ համաձայն է Անտոն Ազարովի հետ, քանի որ Եվրասիական տնտեսական գոտին առեւտրական միություն է եւ ունի իր հաստատված սահմանները. «Ոչ մի ուրիշ տարրեր չեն կարող միանալ, մինչեւ դե ֆակտո չճանաչենք այդ տարածքները, որոնք աշխարհում ոչ մեկ չի ճանաչել՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ղազախստանը»:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ հայտարարեց, որ պետք է հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Եվրասիական տնտեսական գոտու աշխարհագրական տարածքում. «Ղարաբաղի հարցը խաղաղ է կարգավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ այս հարցի լուծումը ինտեգրացիոն գործընթացների համար նոր իմպուլս կտա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ՌազմավարականևարտաքինքաղաքականհետազոտություններիկենտրոնիԴիտորդականխորհրդի