Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնչիտան` ազգայնականների համար լավ պատրվա՞կ

Մայիս 14,2014 18:50

«Սա մի լավ պատրվակ եղավ Հայաստանի`իրենց պահպանողական հռչակած ուժերի համար, որ ցույց տան իրենց «ազգայնականությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով 59-րդ «Եվրատեսիլի» հաղթող, Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի և նրա կերպարի շուրջ ստեղծված իրարանցմանը, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Մեր հարցին` արդյոք Կոնչիտայի կերպարի շուրջ ստեղծված իրարանցումը պարունակո՞ւմ է հոմոֆոբիային բնորոշ երևույթներ, պարոն Իշխանյանը պատասխանեց. « Ինչ տեսակ վիրավորական արտահայտություններ ասես հնչում են: Դրանք, իհարկե, հոմոֆոբիային բնորոշ դրսևորումներ են»:

Պարոն Իշխանյանն առանձնապես լուրջ չի վերաբերվում «Եվրատեսիլին», այն դիտում է միայն «սպորտային հետաքրքրության համար» և անգամ արդյունքները ճշգրտորեն կանխատեսում է: Այս տարվա «Եվրատեսիլին» ևս չի հետևել, բայց նշեց. «Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, արդյոք հաղթանակը արժանի՞ հաղթանակ էր, իսկապես լա՞վ կատարում էր, թե՞ հաղթանակը կապված էր այն բանի հետ, որ այս կատարողը տրանսվեստիտ էր և դրա համար նրան աջակցություն է ցուցաբերվել` զուտ նրան քաջալերելու տեսակետից»:

Մեր դիտարկմանը, թե «Եվրատեսիլում» նման արժեքներ կրող անձին առաջին հորիզոնականում տեղ հատկացնելը արդյոք վտանգներ չի՞ պարունակում այն առումով, որ այդպիսով նման արժեքներ են քարոզվում, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Դա բարդ հարց է: Քարոզել կարող էինք ասել այն դեպքում, երբ նրանք քվեարկած լինեին զուտ փոքրամասնությունները, և դրանով իրենք իրենց հաջողությունը քարոզեին: Այստեղ լուրջ հետազոտություն պիտի անցկացվի` արդյոք նրա կատարումը բա՞րձր որակի էր. եթե այո, ապա ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, թե նա ինչ կողմնորոշման է պատկանում: Արդյոք ձայն տվողները անկախ երգի որակից, խղճահարությունից ելնելո՞վ են նրան ձայն տվել, թե՞ քաջալերելու նպատակով, միանշանակ կարծիքի ասել, որ դա քարոզչություն է, ձեռնպահ կմնայի ասելուց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ամենակարևո՛ր հարցն այստեղ իրավական-սահմանադրական դաշտում է. ՀՀ-ում բոլո՞ր քաղաքացիները պիտի նույն (կամ համարժեք) սահմանադրական իրավունքներ ունենան: Հայաստանում ո՛չ ոք այս ԱՌԱՆՑՔԱՅԻՆ հարցին չի պատասխանում: Հոմոֆոբներ բոլոր երկրներում կան. իրավական ՊԵՏՈՒԹՅԱՆ թիվ 1 հատկանիշը/ֆունկցիան իր ԲՈԼՈՐ քաղաքացիների համար ՀԱՎԱՍԱՐ իրավական դաշտ/պայմաններ ստեղծելն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031