Լրահոս
Օրվա լրահոսը

Սիփան Փաշինյան. «Մինասյան Վահագի դատական գործը բավարարելը դատարանի սովորական «PR» էր»

Մայիս 14,2014 17:56

«Մինասյան Վահագի դատական գործը բավարարելը և փոխհատուցելը, իմ կարծիքով` դատարանի սովորական «PR» էր. չեմ կարծում, որ մնացածն այդպիսի արձագանք կստանան»,-Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանի հայցի` ընդդեմ ոստիկանության բավարարումը նախադեպային լինի և բավարարվեն իր ու իր ընկերների դեմ դատական հայցերի առնչությամբ հակընդդեմ հայցերը, այսպես պատասխանեց քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչական դատարանում քննվեց ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Սիփան Փաշինյանի:

Սիփան Փաշինյանը, շարունակելով դատարանի և ոստիկանության վարած քաղաքականության թեման` ասաց. «Պատասխանատվության ենթարկված իմ ընկերների գործերը ոստիկանությունը փորձում է կարճել, հետո հակընդդեմ հայցով չեմ կարող ասել դատարանը բոլորին կբավարարի՞, թե` ոչ: Մեր փաստաբաններն անում են ամեն ինչ, որ մեր կողմից հակընդդեմ հայցը ոստիկանությանը, բավարարվի դատարանի կողմից: Բայց չեմ կարծում, որ Մինասյան Վահագի գործի բավարարումը նախադեպ կհանդիսանա. կբավարարվի ևս երկու, երեք գործ, իսկ մնացածը` ոչ»:

Գնահատական տալով դատաքննության ընթացքին`Սիփանը մեզ հետ զրույցում նշեց, թե «օրվա դատաքննությունից կողմնակալություն է նկատում» ու մանրամասնեց. «Իմ պաշտպանները փորձում են օրենքի կետեր ներկայացնել, որոնցով դատարանը պետք է հայցը բավարարի, բայց դատարանը ոչ մի կերպ չի ուզում ընդունել, քանի որ ըստ տրամաբանության` դա ոստիկանությանը ձեռնտու չէ, և փորձում է ամեն կերպ խուսափել այնպիսի օրենքներ ընդունել և դատաքննությունում քննել, որոնք վնասում են ոստիկանությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031