Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին «Իմ հայրենիքը» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները

Մայիս 14,2014 17:39

Այսօր Լոռու մարզի 8-12-րդ դասարանի տասը աշակերտ դեռ տարեսկզբին հայտարարված «Իմ հայրենիքը» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողներ դարձան:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների հետ համագործակցությամբ անցկացված «Իմ հայրենիքը» թեմայով մրցույթի շրջանակներում առանձնացվեցին ամենահաջողված 10 լավագույն աշխատանքները, որոնցից էլ՝ մրցանակային երեք շարադրությունները:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ողջունեց աշակերտներին եւ շնորհակալական խոսք հղեց նրանց ծնողներին:

«Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը միտված ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքները խոսուն վկայությունն են այն բանի, որ մեր հայրերի ու եղբայրների հաղթանակները արժանավոր ժառանգորդներ ունեն, և այդ հաղթանակները մնայուն են ոչ միայն պատմության էջերում, այլև մեր որդիների ու դուստրերի հոգում: Որքան կցանկանայի ապրել այն հայրենիքում, որի նախագահը, վարչապետը, նախարարները, մարզպետները, մանկավարժները, հողագործն ու մետալուրգը, գիտնականը, բժիշկն ու արվեստագետը ձեր սերնդից կլինեն»-ասաց Լոռու մարզպետը:

Նա տեղեկացրեց, որ «Իմ հայրենիքը» թեմայով շարադրությունների մրցույթը Լոռիում այսուհետ ավանդական կդառնա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. anna says:

    Երբ կդադարենք նման թեմաներով շարադրություններ տալ ու որոշել հաղթողներին, այն ժամանակ էլ մեր երեխաների մոտ կձևավորվի իրական հպարտություն ու սեր դեպի հայրենիքը, որ թե թղթային: Դպրոցում մի բան խոսում են, մի այլ բան անում: Չգիտեմ, այդ կեղծ, պաթետիկ ոճով գրվածքները, ելույթները ինչ են տալիս մեզ: Անցած օրը շաբաթօրյակ էր, անցնում էի դպրոցներից մեկի մոտով: ՏՆօրենը, ուսուցիչները տոնական հագնված հետևում էին երեխաների աշխատանքին: Եթե այդ օրը իրենք էլ ոչ աշխատանքային հագնվեին, խառնվեին երեխաներին, մի բան էլ իրենք անեին: Ոնց կլիներ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031