Մայիսի 14-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ: Մեր տեղեկություններով` Արմեն Ղուլարյանը աշխատանքի է տեղափոխվում Երեւան` որպես քաղաքաշինության փոխնախարար կամ անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ:
Հավաստի տեղեկություններով` արդեն այս շաբաթ, Տավուշի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, որը ներկայումս զբաղեցնում է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը:
Հովիկ Աբովյանի անունը երբեւէ չի շոշափվել աղմկահարույց պատմությունների մեջ, նա բնակվում է հայրենի Կողբ գյուղում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարևորը հուլիսը սարերի ետևում չէ:Օրհնվի ժանտախտ այրող հումանիզմը:
Պահ հմի Ոսկանը ահագին ուրախացելա , իրա նոյեմբերանցինա էլի գորց մորց կտա :
Ում գլխում ինչ ծագում՝ գրում է: Ես 23 տարի լրագրող եմ աշխատում, պետական աշխատող չեմ եղել: Հիմա էլ պարապ չեմ, իմ գործն եմ անում, բավական զբաղված եմ: