Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում խուճապ է. Սուրիկ Խաչատրյանի ռեժիմը փորձում են վերակենդանացնել

Մայիս 14,2014 17:31

Գորիսի պետական համալսարանի ՀՀԿ-ական ռեկտոր Յուրա Սաֆարյանը (լուսանկարում) վստահեցնում է՝ իրենց համակուսակից Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետի ընտրություններում չի առաջադրվել կուսակցության կողմից, ինչպես ինքն է հայտարարում:
«Հանրապետական կուսակցությունը ժողով չի արել եւ չի հայտարարել որեւէ թեկնածուի սատարելու մասին: Նրա առաջադրումը կուսակցության որոշումը չէ, կարող է ինչ-որ մեկ, երկուսի որոշումն է եղել, բայց որպես ժողովի արդյունք հաստատ չի եղել»,- Aravot.am –ին ասաց պարոն Սաֆարյանը:

Մեր հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե Վաչագան Ադունցին սատարում ու առաջ է տանում կուսակցության տարածքային ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պարոն Սաֆարյանն ասաց. «Սուրիկ Խաչատրյանը ընդհանուր կուսակցության անունից չի կարող հանդես գալ: Ես համաձայն չեմ Սուրիկ Խաչատրյանի կարծիքի հետ…Վաչագան Ադունցի միջոցով Գորիսում ուզում են Սուրիկ Խաչատրյանի հին ռեժիմը վերակենդանացնել, Գորիսի բնակչության մեծամասնությունը չի ընդունում հին ռեժիմը: Նրանք օգտագործում են՝ մենք հզոր ենք, հարց չկա, «դոբրո տալ» նման տիպի տերմիններ, որոնք օգտագործում էին կուսակցական նախկին ղեկավարներին ահաբեկելու համար, իսկ հիմիկվա դրությամբ, նման տիպի ճամարտակություններին ժողովուրդը լուրջ չի վերաբերում»:

Պարոն Սաֆարյանի տպավորությամբ, Գորիսում ոչ թե քաղաքական ընտրություններ են լինելու, այլ «ընտրություն՝ մի խումբ ինտելեկտների ու տգետների միջեւ»:
Գորիսի քաղաքապետի առաջադրված 4 թեկնածուներից ո՞ւմ նկատի ունեք տգետ կամ ինտելեկտուալ ասելով՝ մեր հարցը պարոն Սաֆարյանը շրջանցեց:
Ըստ ռեկտորի, ընտրություններում հիմնական պայքարը գնալու է Վաչագան Ադունցի եւ գործարար Տիգրան Կարապետյանի միջեւ:
Ի դեպ Ավետիք Բուդաղյանի եղբայր քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանն էլ է ՀՀԿ-ական, մեր հարցին, թե ՀՀԿ-ական երկու թեկնածուներից ո՞ւմ է սատարելու կուսակցությունը, պարոն Սաֆարյանն ասաց. «Երկուսից ոչ մեկին էլ չի սատարում, կուսակցությունը դեռ իր վերաբերմունքը ցույց չի տվել, չկա որոշում»:
Մեր հարցին՝ ինչքանո՞վ է հավանական Արա Բուդաղյան- Տիգրան Կարապետյան համագործակցությունը ընտրություններում, բուհի ռեկտորն ասաց, որ նրանք մտերիմներ են, ամեն ինչ էլ հնարավոր է:

Իսկ քաղաքապետի թեկնածուների մասին իր գնահատականները համալսարանի ռեկտորը կտա, նրանց քաղաքական ծրագրերին ծանոթանալուց հետո, ասաց՝ դեռ չեն ներկայացրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ https://gorispressclub.blogspot.com/-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես այդպես էլ չհասկացա. Հայաստանում ԲՈՒՀ-ի ղեկավարը ի՞նչու է կուսակցական: Սա նույնիսկ վտանգավոր երևույթ է:

  2. usanox says:

    Նա ոչ միայն կուսակցական է, այլև Տիգրան Կարապետյանի քեռին: Այստեղից եզրակացրեք, թե ինչ կուսակցական ագիտացիաներ է անում ու խաղեր է խաղում է այս ռեկտորը բուհում, էլ չեմ խոսում բացահայտ ճնշումների մասին: Նա Սուրիկ Խաչատրյանի նախկին երկրպագուն /ժամանակին խոնարհվում էր նրա առաջ, որովհետև նրա թևերով միլիոններ դիզեց/ այսօր փոխել է դիրքորոշումը դեպի Վահե Հակոբյան, ով իր քրոջորդու՝ Տիգրան կարապետյանի քավորն է: Տեսնում եք՝ ինչ խելացի, ճարպիկ ռեկտոր է:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այսինքն, բոլորը թատրոն է: Կուլիսների հետևում փաստորեն կատաղի պայքար է գնում՝ Լիսկայի կլանի ու Հակոբյան Մաքսիմի կլանի միջև: Այս 2 կլանը սյունեցուն ոչի՛նչ չունի տալու: Ուղղակի Լիսկայի կլանը ավելի … է: Սա ներ-ՀՀԿ-ական հերթական տհաճ ռազբորկան է:

    Գորիսը դարձել է Սյունիքի Գյումրի,Լիսկան այդպես էլ (դեռ) բանտում չէ, իսկ Բուդաղյանները պասիվորեն սպասում են (աստված գիտի թե ինչի): Գորիսում իրավիճակը մի օր ԼՐԻՎ ՊԱՅԹԵԼՈՒ է. սոսկ ժամանակի հարց է:

    Սյունիքում ՎԵՐՋԱՊԵՍ դեմոկրատական կարգեր ստեղծելու միա՛յն մեկ ուղի կա. թույլ տալ բացառապես ՏԵՂԱԿԱՆ անկախ կուսակցությունների ստեղծում. այսինքն՝ վերացնել ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1)-ը:

  4. ՊԱՅՔԱՐ says:

    Լիսկայի վերջը պետք է դրվի և դա արդեն ազգային խնդիր է դարձել:Նա սպառնում է մեր ազգի գոյությանը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031