Առաջիկայում Կառավարությունն Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացնելու իր գործունեության ծրագիրը: Հաշվի առնելով տնտեսության մեջ առկա բազմաթիվ խնդիրները, որոնք գնալով է՛լ ավելի են մեծացնում գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, «Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է մի շարք ոլորտներում կատարել արմատական բարեփոխումներ, որոնց շուրջ ներկայացնում է առաջարկներ`
1. Առանց վարձու աշխատողների, միայնակ կամ ընտանիքով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ձեռնակատերերին ազատել ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարկերից 2015-2016թթ. ընթացքում,
2. Նոր ստեղծվող փոքր բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերի համար սահմանել “հարկային արձակուրդ”` 2015թ. մեկ տարի ազատելով ձեռնարկատիրական գործունեության հետ կապված բոլոր տեսակի հարկերի և տուրքերի վճարներից,
3. Պարզեցնել հարկային համակարգը` մասնավորապես առավելագույնը 5 աշխատակից ունեցող փոքր բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերի համար սահմանել պարզեցված հարկատեսակ
4. Սահմանի վրա ԱԱՀ-ի գանձման վերացում,
5. Հարկային համակարգի բարեփոխումներից հետո, 5 տարի արգելել հարկային համակարգի փոփոխության իրականացումը, Երևանի և մնացյալ համայնքների ավագանիներին 3 տարով արգելել տեղական տուրքերի բարձրացում կամ նոր տուրքերի սահմանում կատարել,
6. Կիրառել գյուղատնտեսական վարկերի համաներում` ժամկետանց վարկեր ունեցող վարկառուների համար
7. Տրանսպորտային բոլոր վճարները` ԱՊՊԱ, տեխզննում, գույքահարկ և այլն, ներառել վառելիքի գնի մեջ` վառելիքի հարկի բարձրացման միջոցով,
8. Նպաստել վերականգնվող էներգետիկայի արտադրության ծավալների մեծացմանը, մասնավորապես՝ աջակցել արևային և հողմային էներգետիկայի զարգացմանը
Ներկայացվող առաջարկների վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք պարզաբանող հրապարակումներով:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ