Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի.Վոլինկինին` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի ներկայացման կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Ս.Իշչենկոյին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման առիթով և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում իր առաքելությունն ավարտած ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին:
Նույն օրը գեներալ-մայոր Ս.Իշչենկոյին ընդունեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին հետագա զարգացման ուղիները:
ՀՀ պաշտպանության նախարարություն