Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ էլեկտրաէներգիան թանկանալու է 45 դրամ

Մայիս 14,2014 16:50

«Տեւական ժամանակ այս եւ բոլոր ամբիոններից էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հարցերին, որ արդյո՞ք թանկանալու է գազի գինը, շատ վճռական եւ հաստատուն հայտարարում էր, որ՝ ոչ: Մենք կանգնեցինք փաստի առջեւ: Հիմա էլ ինձ հուզում է հետեւյալ հարցը եւ ակնկալում եմ կարճ պատասխան՝ այո կամ ոչ: Այսօր եւս համառորեն լուրեր են շրջանառվում , որ 1 ԿՎտ ժամի դիմաց այժմ սահմանված 38 դրամ էլեկտրաէներգիայի վճարը թանկանալու է եւ դառնալու է 45 դրամ: Ուզում եմ ստանալ ձեր հստակ եւ կոնկրետ պատասխանը՝ որքանո՞վ են հավաստի տարբեր աղբյուրներից շրջանառվող այս տեղեկությունները»,- այսօր ԱԺ-ում «Էներգետիկայի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսպիսի հարց ուղղեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ գազի գնի թանկացման հետ կապված այն պատասխանները, որ հնչեցվել են երկրի առաջին դեմքերի կողմից, մեզ կանգնեցրել են փաստի առջեւ. «Արդեն իսկ կան հստակ տեղեկություններ, որ 1 ԿՎտ էլեկտրաէներգիայի գումարը կազմելու է 45 դրամ»:
Արեգ Գալստյանը սկզբում հստակ պատասխանեց, որ «Որեւէ նմանատիպ քննարկումներ չեն կատարվում»: Այնուհետեւ ավելացրեց, որ «այս հարցի պատասխանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է, չեմ կարող ասել նմանատիպ բաներ իրենց մոտ կա՞ն: Ինչքան որ հասկանում եմ՝ չկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031