Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Սերգեյ Փարաջանովը հայհոյեց, ապա մեծարեց Տարկովսկուն

Մայիս 14,2014 16:22

Կոմպոզիտոր, ավելի քան 70 ֆիլմերի համար գրած իր երաժշտությամբ եւ երաժշտական ձեւավորումներով հայտնի Յուրի Հարությունյանը նաեւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտական ձեւավորման հեղինակն է: Կոմպոզիտորը խենթ հանճարին՝ Փարաջանովին բնորոշող մի դրվագ պատմեց: Ասում է՝ նայել էր Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմը ու դժգոհել .«Что за кино, просто г..но!!!»: Նաեւ հայտարարել, թե ֆիլմի այն կադրից, որտեղ սպիտակ կարապն ընկած է սպիտակ ձյան վրա, ինքը մի ամբողջ գեղարվեստական ֆիլմ կստեղծեր:

parajanov2

Նման բուռն քննադատությունը, սակայն, չի խանգարել, որ Փարաջանովը ինքնատիպ ընդունելություն կազմակերպի Տարկովսկու համար՝ իր տանը:

Յուրի Հարությունյանը պատմում է, որ կերամիկայից պատրաստված գինու տակառի մեջ, որը ծորակ ուներ, Փարաջանովը վրացական կարմիր գինի է լցնում, դնում հատակին: Դրա տակ փռում է 18-րդ դարի բելգիական ժանյակե թաշկինակ, վրան էլ վենետիկյան ապակուց բաժակ դնում: Յուրի Հարությունյանին ու «Նռան գույնի» հնչյունային օպերատոր Յուրի Սայադյանին Փարաջանովը պատվիրում է դռան զանգը հնչելուն պես, բացել տակառի ծորակն ու թաքնվել: «Տարկովսկին ներս է մտնում, տեսնում, որ կարմիր գինին թափվում է սպիտակ անձեռոցիկի վրա, զարմացած բացականչում է՝ Это же бельгийские кружева, Cергей Иосифович: Փարաջանովն էլ նրան պատասխանում է՝ Вот так гениальный режиссер Параджанов встречает гениального режиссера Андрея Тарковского»,- ըստ Հարությունյանի, այսպիսի տարօրինակություններ ուներ հանճարեղ Փարաջանովը:
Հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031