Տավուշի մարզի Սեւքար համայնքում գտնվող 9 միլիոն 239000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, 512,7 քմ ընդհանուր մակերեսով 2-րդ մասնաշենքը, որը մինչ այս պատկանում էր Սեւքարի միջնակարգ դպրոցին, կառավարության որոշմամբ, 25 տարի ժամկետով, կտրամադրվի «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» կոոպերատիվին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից:
Կոոպերատիվը գույքը կտնօրինի անհատույց իրավունքով, որտեղ կիրականացնի մարզում ֆերմերությունը զարգացնելու ծրագիր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ