Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Արշակյանը զզվում է Կոնչիտայից. «Նրան վերջին տեղերում եմ դրել՝ ներքին հակակրանքից դրդված» (ձայնագրություն)

Մայիս 14,2014 16:01

«Ես վերջին տեղը տվել եմ ադրբեջանցիներին եւ նախավերջինը՝ Կոնչիտային: Նրան վերջին տեղերում էի դրել՝ ներքին հակակրանքից դրդված: Նա միայն հակակրանք էր առաջացնում: Եվ ես ապշած եմ, որ sms քվեարկությամբ 2-րդ տեղ են տվել Կոնչիտային: Ես չգիտեմ, թե ովքեր են քվեարկողները եղել, բայց ես չեմ կարծում, որ մեր ամբողջ ժողովուրդը միահամուռ քվեարկել է Կոնչիտայի օգտին»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչու էին «Եվրատեսիլի» տրանսվեստիտ մասնակից Կոնչիտային Հայաստանում ցածր միավորներ տվել՝ այսպես պատասխանեց Արշակյան քույրերից մեկը՝ Անուշ Արշակյանը:

Ինգան եւ Անուշը միանգամից դեմքի արտահայտությունը փոխեցին եւ զզվանքով ձեռքերով խաչ արեցին, երբ Կոնչիտայի անունը տվեցինք:

Մեր հարցին՝ ձեզ մեղադրում են, որ պրոֆեսիոնալ ժյուրին պետք է երգը գնահատեր, ոչ թե կերպարը՝ Անուշ Արշակյանը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ ժյուրին միայն երգիչներից բաղկացած չէր: Երկրորդը՝ այնտեղ այնքան ոչ նորմալ երգեր կային, որ մենք ստիպված սկսեցինք գնահատել վոկալ տվյալները»:

Անուշը դժգոհ էր, ընդհանուր առմամբ, այս տարվա երգերի որակից:
Նա բարձր գնահատեց Արամ MP3-ի ելույթը. «Անաչառ եթե գնահատվեր՝ նա կհաղթեր: Ոչ թե որ նա հայ է, մեր կոլեգան է, այլ նրա երգը սիրվեց, նա լավագույնն էր: Այն, որ նա զբաղեցրեց 4-րդ տեղը, խոսում է այն մասին, որ Եվրատեսիլի մասնակիցները առաջին տեղերում դնում էին այլ չափանիշներով առաջնորդվելով: Եթե ելույթը գնահատենք, Արամը լավագույնն էր, եւ դա միայն իմ կարծիքը չէ»:

Նա ասաց, որ Կոնչիտայի նկատմամբ հակակրանքը միայն ինքը չունի. «Ժյուրիի կազմը հրապարակված է: Մեր յուրաքանչյուրի գնահատականները հրապարակված են: Կա 24-րդ տեղ, կա 23: Դա անձնական մոտեցում է: Ես 4-րդն էի, ժյուրի համար 4-ը, եւ կարող եք նայել ինչպես եմ քվեարկել, 24-րդ տեղն եմ տվել»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ պետք է հարգել փոքրամասնությանը՝ Անուշ Արշակյանը պատասխանեց. «Հարգանքի աստիճաններ կան: Եթե խոսենք տոլեռանտության մասին, ամենատարածված բանն է Եվրոպայում, ապա ես երեւի թե դեմ եմ ցանկացած ձեւի ագրեսիային եւ ցանկացած տեսակի մարդկային բնաջնջմանը դեմ եմ: Եթե համարենք, որ այդ մարդիկ հիվանդ են, նրանց կարելի է բուժել եւ այդ առումով իմ հակակրանքը հասկանալի է: Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները: Իմ հակակրանքը ճիշտ այդպիսին է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ՝ մերժողական այդպիսի դրսեւորումների հանդեպ»:

Նշենք, որ այս տարի հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված էին Արշակյան քույրերը, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը եւ քանդակագործ նկարիչ Արման Դավթյանը՝ Նուռը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ Անուշ Արշակյանը հրաժարվեց այս հարցազրույցում իր հայտնած որոշ պնդումներից:

 

Հրապարակում ենք ձայնագրությունը: Չնայած այն բավական աղմկոտ ֆոնի վրա է՝ սակայն, կարծում ենք, ամեն ինչ լսվում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (97)

Պատասխանել

  1. Հարգելի՛ Ինգա և Անուշ, և չի բացառվում, որ նրա օգտին քվեարկած հեռուստադիտողները մեծ մասամբ լինեն Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանատների աշխատակիցները, որպեսզի մեր իսկ ձեռքով նման երևույթների քարոզչություն իրականացնեն…

    • Samvel says:

      Հարգելի Հասմիկ Պողոսյան,

      աստված տա ձեր զավակը ծնվի համասեռամոլ որ ուրիշի զավակին էլ ձեռք չառնեք:

      • Չեք ամաչու՞մ: Որտե՞ղ տեսաք ծաղրական խոսք:Եվ, ընդհանրապես, բոլոր մեկնաբանությունները կարդացե՞լ եք ՝ իմանալու համար , թե մարդիկ ինչի մասին են խոսում, որ արհեստականորեն ինչ-որ ինտրիգ եք փնտրում: Եթե երբևէ ծանոթ եղել եք իմ՝ ստորև հիշատակած միջնադարյան հայ մեծերի ժառանգությանը, ապա կհասկանաք, որ խոսքն ամենևին էլ որևէ մեկին ծաղրելու մասին չէ: Այստեղ մեկնաբանութուններ թողած մեր շատ հայրենակիցներ պարզապես մտածում են մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների մասին, ինչը շատ նորմալ է : Ավստրիայի մասնակիցն այստեղ որևէ մեկի արյունակից-հարազատը չէ, որ իբր վիրավորվել եք և մարդկանց անեծքներ եք ուղղում:

  2. Lusine says:

    Մեկը չկա քույրերին և այլ համասեռամոլաֆոբներին ասի’ նստեն գիրք կարդան, ծանոթանան աշխարհի պատմությանը։

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՜նչ ամոթ է. ես ամաչում եմ այս քույրերի ասածներից: Ես ամաչում եմ,որ այս «ժյուրին» ու ես նույն ազգից ենք: Ժյուրիի իմաստը և ֆունկցիան ԵՐԳԻ կատարմանը նայելն է,այլ ոչ անձնական-սուբյեկտիվ մոտիվներից պոպուլիստական որոշումներ կայացնելը: Այս բացահայտման համար Եվրատեսիլի տնօրինությունը պիտի տուգանի Հայաստանին և որակազրկի/չեղյալ համարի այս «ժյուրիի» որոշումը:

    ՀԳ. Ով 2014 թվին դեռ գտնում է,որ նույնասեռականությունը «հիվանդություն» է,նա ի՛նքն է հիվանդ:

    • Gor says:

      Հարգելիս , իսկ ինչու չեք ասում Բելգիայից ինչու միավոր չեղավ,այն էլ այն դեպքում երբ SMS քվեարկությամբ Հայաստանը 1-ին հորիզոնականնն էր զբաղեցրել,

    • Աշոտ says:

      /ՀԳ. Ով 2014 թվին դեռ գտնում է,որ նույնասեռականությունը «հիվանդություն» է,նա ի՛նքն է հիվանդ:/

      Վարազ, իսկ հիվանդ չէ՞ այն մարդը, ով պարզապես ընդունում է պրոպագանդվող կարծիքը, եթե նույնիսկ այն հակասում է ակնհայտ ճշմարտությանը: Ցանկացած մարդու հնարավոր է հորմոնալ ներարկումների միջոցով նույնասեռական դարձնել, ինչպես Լեփսուսի փորձերն են ապացուցել՝ անդառնալի: Ուրեմն ինչ՞ է նույնասեռականությունը: Իհարկե, հիվանդություն չէ, քանի որ չկա ՀԱԿ-ի ցանկում: Զոմբիների տրամաբանությունն անհերքելի է:

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        Կարո՞ղ ես կոնկրե՛տ նշել այն հորմոնների անունը,որը ներարկելով մարդուն կարելի է «նույնասեռական դարձնել»:

        «Պրոպագանդա է անում»-ը սարքել եք դիմացինի բերանը փակելու միջոց:

    • Լուսինե says:

      Դուք շատ ճիշտ եք, Վազար Սույնի, նույնասեռականությունը հիվանդություն չէ, այն ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ է:

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        Երկու չափահաս մարդու միջև սերը/մտերմությունը ինչպե՞ս կարող է «անառակություն» լինել: ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ Արաբստաններում ու Թուրքիաներում մարմնավաճառությամբ զբաղվող հարյուրավոր ու հազարավոր կանանց վարքն է:

    • Արմեն says:

      Երանի քեզ Ամստեդամում ապրում ես, անունդ Վարազ է, եթե ցանկանաս համասեռամոլությամբ էլ կզբաղվես, բայց մի անհանգստացի դու չես կարող Արշակյանների ազգից լինել հաստատ, դա քեզ տրված չի, իսկ ամաչել պետք չի ինչով ուզում ես զբաղվի Ամստերդամում և հարակից քաղաքներում:

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        «Արմեն» անունով կոմենտ գրող – ես սկսում եմ իսկապես ձանձրանալ իմ անձի՛ն ուղղված քո կոմենտներից: Հոդվածը իմ անձի մասին չէ:

        «Առավոտին» իսկապես խնդրում եմ ջնջել նման կոմենտները/այսպիսի կոմենտներ չտեղադրել:

    • Lusine says:

      Ցավում եմ: Ցավում եմ, որ նման առնական անունով ՏՂԱՄԱՐԴ սութի է խաղում ամբողջ մարդկության մասի պես: Կարեվորը ոչ թե շրջապատում տեղի ունեցող այս կամ այն երևույթներն են, այլ մեր վերաբերմունքը դրանց: Դատաստանի օրն (հավատաք թե հեգնեք` դա լինելու է) մեզ ցույց են տալու, թե քանի ենք մոտեցել: Քանզի ասվել է : Իրական քրիստոնյան միայն կհասկանա, որ կոնչիտան տագնապ է և զգուշացում այն բանի, թե ուր կերթանք: Հավատացեք, չեմ գրում, որ նեղացնեմ կամ դատեմ, գրում եմ, որ ով քնած է արթուն մնա, գուցե սա որեև մեկիս համար վերջինն է չմոլորվելու համար տրված հնարավորությունից

    • Էդուարդ says:

      Նույնասեռականությունը հիվանդություն չէ, այլ դիվահարություն…

  4. EliStipumenXosam says:

    Փաստորեն, դուք՝ քույրերդ, ոչ միայն որպես երգչուհիներ եք, այլ նաեւ գիտակ եք մարդկային ճանաչողության եւ մնացած այլ գիտելիքների առումով, կարծում եք, որ համասեռամոլությումնը հիվանդություն կամ հոգեկան շեղվածությո՞ւն է: Հարգելիներս, զարգացեք եւ զարգացրեք ձեր գիտելիքները, վերջ ի վերջո այդքան տգետ չի կարելի լինել: Եվ դուք ձեզ իրավունք եք պահում հանրության քվեարկության վրա գեղեցիկ տգետ ձեւով խաչ քաշել:

    • Արմեն says:

      Անաչառ ժյուրի: Այդպիսիներին են դնում ժյուրի կամ ում պատահի ուղարկում են, դրա համար էլ ոչ մի հաջողության չենք հասնում ոչ մի տեղ: Տաղանդավորները ,գիտակները դուրս են մնում:

      • Արևորդի says:

        Այդ դեպքում ինչպես կբացատրեք Բելգիական ժյուրիի <>: Մեր հաջողության չհանելու պատճառներն իրականում շաաաաատ ավելի խորն են , ու լրիվ այլ՝ քաղաքական, տնտեսական ու պատմական բնույթի են: Այո, համամիտ եմ քույրերի հետ, մենք կարող ենք տոլերանտություն ցուցաբերել նման ախտահարույց երևույթների նկատմամբ, եթե նրանք ապրեն իրենց աշխարհում մեր երեխաների աչքից հեռու, կարող են մասնակցել հանրային, մշակութային կյանքին, բայց ընդունված նորմերին համապատասխան: Եթե այդ գոյն ընտրել է իր հոգուն համապատասխան իգական սեռը, ապա թող բարի լինի դեմքից վերացնի այն, ինչ կնոջ ֆիզիոլոգիան բացառում է կնոջ դեմքի վրա, իսկ եթե ընտրել է արական սեռը, թող բարի լինի կանացի զգեստը հանի , եդ երևույթի նկատմամբ ես տոլերանտ հրաժարվում եմ լինել:

      • Արմեն says:

        Մեռնեմ տաղանդիտ, մյուս անգամ պիտի խնդրեմ, որ դու լինես ժյուրին: Շատ եմ ցավում, որ մինչր հիմա դուրս ես մնացել, ախր տեղդ չգիտեյինք: Իսկ միգուցե նաև գնաս երգես….

    • khachatur says:

      Համասեռությունը հիվանդություն է, ցավոք սրտի բժիշկների կողմից ընդունված որպես անբուժելի… պատճառը օրգանիզմի ֆիզիկական ու հոգեկան ոչ ճիշտ զարգացումներն են…. մեղավորը ծնողներն են, սոցիալական միջավայրը և բժիշկներն են…. զարմանալի է դա միգուցե, բայց դա նաև բուժելի է

      • Մանե says:

        Որ բժիշկների? Սովետական? մի լուրջ բժշկական հոդվածի հղում արեք խնդրում եմ, կարդանք, մենք էլ իմանանք…

        • khachatur says:

          лесбиянки не в счет, Манэ))

        • Արմեն says:

          Երևի դու էլ ես ծնվել սովետական բժիշկների ձեռքերում, խնդիրներ առաջացել են ?

        • khachatur says:

          Մանէ – իսկ որ դա հոգեկան ու ֆիզիկական խանգարվածություն է, փաստ է և նույնիսկ ապացոցված… ուղղակի գեյերի կազմակերպության ճնշման արդյունքում որոշվել է այդ սինդրոմը 1973թ -ից հանել հիվանդությունների ցանկից

          • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

            khachatur – Հիմա դու ՊԱՐՏԱՎՈՐ ես կոնկրե՛տ նշել այն «փաստերն ու ապացույցները»,ըստ որի՝ քո համար՝ «նույնասեռականությունը հոգեկան ու ֆիզիկական խանգարվածություն է»: Եթե չնշես, ապա դա չի՞ նշանակում, որ հենց դու՛ ես «հոգեկան ու ֆիզիկական խանգարված»:

    • Julieta says:

      իսկ ի՞նչ է համասեռամոլությունը:Ասեք մենք էլ զարգանանք , էսպես անգրագետ չմնանք:

  5. Լիլիթ says:

    “Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները”: Սա ինչ խայտառակություն է, առաջին անգամ եմ լսում, որ բանական արարածն ասի, թե հոգեկան հիվանդը հակակրանք է առաջացնում, էս խելքով ու վերաբերմունքով նման երգիչները երբեք տեղ չեն գրավի եվրոպական բեմերի վրա, կարող են գնան Թուրքիայում երգեն, այնտեղ էլ են այսպես մտածում:

  6. Անուշ says:

    Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները:

    Նախ՝ հուսով եմ, որ այս երգի գիտակները, որոնց մինչ այժմ գնահատում էի որպես արվեստագետներ, կկարդան մեկնաբանությունները, որ գոնե մինչ հասնեն օր ծերություն ուղեղի լայնածավալ հնարավորությունները ու վերլուծական կարողությունները մի քիչ կիրառել կարողանան, ոչ թե հոտային մտածելակերպով շարժվեն՝ օգտվելով արդեն հրամցված սահմանափակ գաղափարների շրջանակում:
    Երկրորդ՝ հուսով եմ, որ մինչ ամպագոռգոռ հայտարարություններ անելը մի հատ կուսումնասիրեն այն նյութերը, ինչի մասին խոսելու են. թե չէ տպավորություն է, որ մեր գյուղի հարևանից են հարցազրույց վերցրել:
    Երրորդ՝ սարսափեցի, կարդալով այս մարդկանց վերաբերմունքը հենց միայն հոեգական հիվանդների նկատմամբ: Մի՞թե հազար ու մի պատճառով հոգեկանը շեղած մարդիկ մեզ մոտ հակակրանք են առաջացնում: Ո՞նց կարելի է հոգեկան հիվանդներին հակակրանքով նայել: Այն էլ մեր դարում, երբ ցանկացած մարդ պոտենցիալ հոգեկան հիվանդ է:

    • Հարգելի՛ Անուշ, անգամ միջնադարյան Հայաստանում հոգեկան հիվանդների հանդեպ հակակրանք չէին տածում՝ ի տարբերություն նույն ժամանակաշրջանի Եվրոպայի , որտեղ նրանց համարում էին դիվահարներ և մահվան դատապարտում: Փոխարենը մեր մեծ բժշկապետ Մխիթար Հերացին նրանց բուժելու համար առաջարկում էր վերջիններիս լսեցնել գուսանական երգ՝ այդպես դնելով ժամանակակից հոգեթերապիայի հիմքերը. մի փաստ, որն ապշեցնում է այսօրվա օտարազգի հայագետներին: Ինչ վերաբերում է նրան, որ այդպիսի երևույթների հանդեպ մերժողական վերաբերմունք ունեք,ապա լրիվ կիսում եմ Ձեր մոտեցումը:Իսկ Արամ MP3-ի 4-րդ տեղը այդպիսի քաղաքական շոուի մթնոլորտում հավասար էր հաղթանակի:Եկեք նրան մեծ նվաճումներ մաղթենք լուրջ , մեծ բեմերում:

  7. Hmayak says:

    Հարգելի՛ Արշակյան քույրեր , դուք ՝ որպես պրոֆեսիոնալ ժյուրի , պիտի գնահատեիք վոկալային տվյալները և երգը , իսկ մասնակիցների սեռական կողմնորոշումների հետ , կարծում եմ , դուք գործ չունեք : Եթե երգը գնահատեիք , հաստատ 24-րդ տեղում չէիք դնի Ավստրիայի ներկայացուցչին . նրա երգը լավագույններից էր , եթե ոչ լավագույնը : Իսկ որտե՞ղ է գրված , որ Ավստրիան մեզ 12 միավոր պետք է տա , իսկ մենք ՝ ոչ մի ՝ անաչառ ժյուրիի պատճառով :

    • Արմեն says:

      Հմայակ թե Hmayak, ճիշտ կլիներ մինչև խելացիներին ու կրթվածներին բան սովորեցնեյիր, քո անունը կամ մականաունը հայերենով գրեիր: Եթե իհարկե հայ ես ?

  8. Sedrak says:

    Իսկ գիտեք, որ եվրոտեսիլի մասնակիցներից շատերը կան, որ տրանսվիստիտ չեն, բայց մի 7 հոգու մ…տ են արել, 8 հոգու հետ անալ սեքս են արել, կուրսեցիների հետ սեքս են արել, ընդհանրապես ոչ հայեցի բաներ են արել, պոռնո են նայել, ընկերուհու ամուսնու հետ են քնել… ինչպես եք գնահատել նրանց? խորացել եք թե ով է կույս, իսկ ով ոչ?

  9. Գարիկ says:

    Առավոտում այս ինչ հոմոսեքսուալիզմա? Հայաստանում վոր այսքան սիրող լինի բա ես երկրի վիճակնել սա կլինի.Իսկ քույրերի հետ համամիտ եմ

  10. Anul says:

    ՙՙՙՊրոֆեսիոնալ ժյուրիի գործը երգը գնահատել է, ոչ թե անձնական հակակրանքից ելնելով որոշումներ կայացնելը: Ժյուրիի ասելով այնտեղ այնքան ոչ նորմալ երգեր կային, որ նրանք ստիպված սկսեցինք գնահատել վոկալ տվյալները . նույնիսկ այդ պարագայում Ավստրիայի ներկայացուցիչը ուներ հիանալի վոկալային տվյալներ և , միանշանակ ոչ 24 -րդ տեղին արժանի:
    <> ,-
    արտահայտությունից հետո աչկիցս ընկան . հոգեկան խնդիր ունեցողների հանդեպ նման կերպ արտահաըտոելու համար :
    Անկախ կատարողի ով լինելուց, երգը շատ լավն էր:

    • Արմեն says:

      Այդ երգը զզվելի է ու էր, իսկ որ դու, այդ երգի կամ անհասկանալի սեռի պատճառով վիրավորեցիր քույրիկներին, այ դա վատ է:

  11. Մանե says:

    Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ հետևից է քարշ տալիս… անաչառությունից են խոսում, տոլերանտությունից, տաղանդից, քրիստոնեությունից…
    1. Եթե անաչառ ժյուրի լինեիք 24րդ տեղը չեիք տա, որովհետև մարդը անկախ իր կենսակերպից լավ ձայն ուներ.
    2. Եթե տոլերանտ լինեիք հոգեկան հիվանդներին ՞տհաճ՞ չեիք անվանի.
    3. Տաղանդավոր լինելը նաև խելքի բան է, ինչը ձեր դեպքում չի փայլում.
    4. և վերջապես, եթե ճիշտ քրիստոնյա լինեիք չեիք քննադատի… էն էլ ես տեսակ չարությամբ լցված….

    վերջնհաշվարկը թողնենք ձեզ հարգելի Արշակյաններ… ափսոս… կարծիքս այլ էր ձեր մասին…

    Ինչ վերաբերվում է կոնչիտային, հա լավ… թրաշով աղջիկ էր, էլ ով դիմանա… ազգ… ինչ եք խառնվել իրար? ինչ մի իրադարձություն… հո դարերը չեն կանգնելու մեր սարերի արաջ ինչա թե մենք իվիճակի չենք կաղապարներից դուրս գալու?

    • An says:

      Քրիստոնեությունն իրենից չի ներկայացնում միասեռականության տարածում և հանդուրծողականություն նման բաների նկատմամբ: Իսկակն քրիստոնյաներն անգամ նրա հաղթանակից հետո չպետք է թույլ տան իրենց մասնակցել այս մրցույթին: Քրիստոնեության մասին չի կարելի խոսել պաշտպանելով և հանդուրժելով նրանց նմաններին: ինչ վերաբերում է նրա տաղանդավոր լինելուն, մնամատիպ ձայնով շատ մարդիկ կան աշխարհում, որոնց համար միևնույն է այս` “մարդու իրավունքները” գնահատող մրցույթը:

      • ռուզան says:

        ճիշտ ես, Ան ջան, բայց այդ տրամաբանությամբ Հռոմի պապը ամիսներ առաջ, Անգլիայի կարդինալը տարիներ առաջ ներողություն խնդրեցին իրենց հոգեւորականների կատարած բռնարարքի, եւ միմյանց հետ հաճույք ստանալու համար:դա էլ քո քրիստոնեությունը:

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        Իսկ որտե՞ղ էր Քրիստոսը 1915-ին:

    • Արմեն says:

      Ինչքան լավ ես գնահատել երգն ու ձայնը, ինչքան լավ ու ճիշտ լսողություն ունես, որ այդպիսի ՄԵԾ սիրով ես լցվել թրաշով աղջկան ու քլնգում ես մեր երգչուհիներին: կեցցե անաչառությունը Հայաստանում և քո մոտ Մանե:

  12. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    khachatur – Լրի՛վ անհիմն (ու նույնիսկ զավեշտական) կոմենտ ես գրել: Այդ որ՞ սրտի բժիշկներն են նույնասեռականությունը «հիվանդություն» ընդունել. այդ բժիշկների անունները ու իրենց այդ աշխատությունը կարո՞ղ ես ասել: Բոլո՛ր հիվանդությունները նշված են ՄԱԿ-ի բժշկագիտական հատուկ ցուցակում,որտեղ նույնասեռականություն «հիվանդություն» չկա:

    • khachatur says:

      եթե ՄԱԿ-ի ցուցակում նշվեր որպես հիվանդություն, պատկերացնում ե՞ս, թե ինչ բում կբարձրանար աշխարհում:

    • khachatur says:

      Վարազ Սյունի – ՛՛զավեշտականի՛՛ հետ համաձայն եմ), իսկ ՛՛անհիմնի՛՛ մասով չպետք է քեզ նման իրավունք վերապահեիր – առավել ևս, որ եվրոպայում ես ապրում: իսկ որ գրել էի նման կոմենտ, ուրեմն կհիմնավորեի

  13. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հասմիկ Պողոսյան – Միջնադարում շատ ահավոր-անմարդկային բաներ են արել. դա արդարացու՞մ է: Հայերին էլ 100 տարի առաջ մորթեցին ու հրեաներին՝ վառեցին: Այսի՞նքն…

    Ուրեմն «անգրագետ» եվրոպացիները «հոգեկան հիվանդ» նույնասեռականներին ընտրու՞մ են երկրի վարչապետ ու քաղաքապետ:

    Եվ հետո՝ իսկ ո՞վ է մեղավոր,որ Արամը ֆալշ երգեց:

    Ամենակարևո՛ր հարցն այստեղ իրավական-սահմանադրական դաշտում է. ՀՀ-ում բոլո՞ր քաղաքացիները պիտի նույն (կամ համարժեք) սահմանադրական իրավունքներ ունենան: Հայաստանում ո՛չ ոք այս ԱՌԱՆՑՔԱՅԻՆ հարցին չի պատասխանում:

    • Կարծում եմ՝ Դուք ինձ սխալ եք հասկացել.Մխիթար Հերացուն հիշատակել էի ՝ ցույց տալու համար այն կարևոր փաստը, որ հնագույն ժամանակների մեր մեծերն առաջիններից մեկն են եղել, որ հասկացել էին մարդու ապրելու իրավունքի կարևորությունը: Իսկ նույն միջնադարում ապրած հայ իրավագետ Մխիթար Գոշը, անդրադառնալով Ձեր նշած սահմանադրական իրավունքների նորմերին, ասել է՝ թեև դու իշխան ես և քո առաջ գլուխ է խոնարհել հասարակ ստրուկը, օրենքի առաջ դուք մարդիկ եք: Եվ սա ասում է վանականը, ով իր հայտնի ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔՈՒՄ ոչ միայն թույլ չէր տալիս հանցագործին սպանել, այլև ձեռքերը կտրել և առողջությանը վնաս հասցնել.միայն բանտարկություն. սա էր նրա մոտեցումը, որն ընկած է այսօրվա եվրոպական շատ պետությունների օրենքների հիմքում:Չեմ կարծում, թե այս փաստերը Ձեզ ծանոթ չեն : Խոսքը հոդվածում տեղ գտած այն արտահայտության մասին էր, որ հոգեկան հիվանդ մարդիկ հակակրանք են առաջացնում, ինչն անընդունելի է և վիրավորական՝ առաջին հերթին այդպիսի հիվանդ հարազատներ ունեցող մեր քաղաքացիների համար: Իսկ ինչ վերաբերում էր Հայոց Ցեղասպանությանն ու Հոլոքոստին, ապա դրանց դատապարտմանն ու այլ ժողովուրդների հանդեպ կրկնությունը բացառելու համար ամբողջ աշխարհը պետք է պայքարի ՝ առաջին հերթին էլ մենք՝ Ձեզ հետ միասին .կարևոր չէ , թե հայ մարդը որտեղ է բնակվում տվյալ պահին…

  14. Celin says:

    U just cant compare mental illness with transgender im so disappointed the way those two spoke about people with mental illness not nice u too need to educate yourselves . I dont like Conchitas lifestyle but the guy could sing u had to judge persons voice not their lifestyle , last time i checked eurovision was a song contest

  15. Artak says:

    Փարաջանովի թանգարանից ել եք զզվում? Իսկ Չարենցից? Նախ ասեմ որ Ավստրիայի մասնակիցը գեյ տղամարդ է ով մորուքով կնոջ կերպար է ստանում փոքրամասնությունների իրավունքներին ու ազատությանը ուշադրություն գրավելու համար: Մարդ գեյ է ծնվում ու ձեր հարազատը, բարեկամը, երեխան, ընկերը.. նույնպես կարող է գեյ լինել: ՈՒղղակի Հայաստան դա շատ թանքնված է, իսկ Եվրոպա ամեն մարդ էլ գեյ/լեզբիան հարազատ մարդ ունի ու Կոնչիտային քվեարկելով փորձում են աջակցություն ցույց տալ որովհետև հեշտ չէ սեռական փոքրամասնություն լինել: Ինչպես կուզենայիք մարդիկ ձեզ վերաբերվեին եթե դուք ել այդ բախտին արժանանայիք? Ես չեմ զարմանում որ գեյերից ու այլ փոքրամասնություններից շատ մարդիկ հակակրանք են ապրում:ՈՒղակի իմ փորձից ու արտասահման սովորելուց հասկացել եմ որ մարդիկ այդպես են ծնվում, հնարավոր չէ փոխվել ու դա վարակիչ չէ: Ով է ուզում այդ դժվար կյանքով ապրել? Հոլանդիա 2001թ.-ից նույն սեռի զույգերը կարող են ամուսնանալ: Գեյերին հասկանալուց ու ընդունելուց երկիրը չի քանդվում` ավելի ուժեղ ու միասնական է դառնում: Կասեք խելառ եմ կամ Եվրոպան ուղեղս հարդուկել է` ապրեք, փորձեք հասկանալ ու ինքներդ կտեսնեք որ ճիշտ եմ: Դատեք զարգացած երկրների փորձից:

    • Դավիթ says:

      Այս ի՞նչ հիմարություն է, այդ ո՞վ է ասել, թե մարդիկ գեյ ծնվում են: Դրանք գեյերի պնդումներն են` իրենց աննորմալ կենցաղն արդարացնելու նպատակով: Ոչ մի դեպքո’ւմ, գեյ դառնում են և դա արհեստական շեղում է մարդու բնականոն հոգեֆիզիկական վիճակից, միջավայրի և զանազան այլ ազդակների ազդեցության ներքո: Ես մեկին գիտեմ, որն սկզբում ամուսնացավ` երեխաներ ունեցավ` հետո բաժանվեց կնոջից, կորցրեց հետաքրքրությունն առհասարակ կանանց նկատմամբ և համալրեց երևանյան գեյերի “ընտանիքը”: Գեյ ծնվածն այդ ճանապարհը չի կարող անցնել, այնպես ինչպես ձախլիկ ծնվածը երբեք աջլիկ չի դառնա` ինչ էլ որ անենք: Ինչ վերաբերվում է Ավստրիայի ներկայացուցչի օգտին քվեքրկությանը, ապա Եվրոպան դրանով ապացուցեց, որ մնացել է նույն պոռնիկ Եվրոպան , ինչ 200, ինչ 100 տարի առաջ է եղել:Հոգեկանների մասին Արշակյանների տեսակետը կարծում եմ` ոչ թե նրանց իրական վերաբերմունքն է արտահայտում այդ մարդկանց նկատմամբ, այլ պահի տակ, բառապաշարի աղքատության հետևանքով արված արտահայտություն է, որին անհանդուրժողականությամբ պետք է վերաբերվենք, բայց և այդքան խիստ չլինենք` նրանց թույլ տված անզգուշ արտահայտությանն այդքան լուրջ վերաբերվելով:

      • Artak says:

        Ես չեմ պատկերացնում ոնց մարդ կարող է գեյ դառնալ: Ինչի համար? Կարող է ինչ որ մեկը ձեր բիոլոգիան այնպես փոխի որ տղաները ձեր դուրը գան? Չեմ կարծում: Երբ նայում եք ասենք տարբեր աղջիկների,ոմանք ֆիզիկապես դուր են գալիս, ոմանք` ոչ, չէ?: Դուք չեք որոշում որ մեկը ձեր դուրը գա կամ չգա: Հիմի բնակչության որոս մասի նույն սեռն է դուր գալիս ֆիզիկապես, զգացմունքներով: Իսկ ամուսնանալը կապ չունի – մարդիկ կան ամուսնանում են առանց սիրո: Եթե մարդիկ գեյ դառնային, հիմա Հոլանդիան, Կանադան ու ուրիշ շատ երկրներ մեծ մասամբ գեյ կլինեին: Կա կարծիք, ու կա փաստ: Ծանոթացեք փաստերին:

      • Լուսինե says:

        Համաձայն եմ Դավիթի ամեն բառի հետ: Հայ ազգը եթե այսպես մտածի, երբեք չի կործանվի, բայց ավաղ…

    • Արմեն says:

      Իմ հարազատը հաստատ չէ, քոնը երևի ինչպես դու ես կանխազգում

  16. Mher says:

    Իսկ ես խոսքի զզվում եմ սենց գեղցի դեմքերից` https://molorak.do.am/yerger4/Snapshot-14.jpg
    Մանավանդ որ գոռգոռալով երգում են էկրաններից …

    Ընդհանրապես ձեր կեղծիքներով լի վարքագիծը 1000 անգամ ավելի զզվելի է, քան թե տրանսսեքսուալի մորուքը, որից տենց հուշտ եք եղել…
    Թալանչիչները գողերն ու սուտասանները, Հայաստանի զիբիլանոցները, Երևանի օդը, համատարած տգիտությունն ու անճարությունը շատ ավելի զզվելի են քան թե Եվրատեսիլում երգող տրանսսեքսուալը։ Մենք ընդհանրապես հավաքական առումով ոնց որ թե չենք հասկանում թե էս կյանքում ինչն ա օգտակար, ինչն ա վնասակար։ Կա՞ մեկը, որ կարծում է թե ինքը Կոնչիտայից ավելի շատ վնաս է կրել, քան թե ասենք ՀՀ իշխանությունների «աշխատանքից», կամ Երևանի կեղտոտ օդից ։Ճ

  17. Spartak says:

    Քույրերի զզվանքն այնքան մեծ է եղել այդ այլասերվածից, որ իրենց արտահայտության մեջ երևի վրիպել են՝ վիրավորելով հոգեկան հիվանդներին:Բայց դա չի նշանակում, որ ոմանք պատերից պիտի իջեցնեն իրենց թվանքները և դրանք ուղղեն քույրերի վրա:Ես աղջիկներին իրենց կատարումներով գիտեմ միայն:Համարյա մեր աչքերի առաջ մեծացան՝ իրենց հայրենասիրական, ազգագրական երգերով:Մի մասի համար ընդունելի են, ոմանք էլ վերապահումներով են ընդունում:Սրա մասին չէ խոսքը: Կայքերից մեկում այս թեմայի շուրջ կարդացի քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի արձագանքը: Ուշքի չէի գալիս:Էլի կարդացի: Կարծես քաղգործիչը պարսավանքի է ենթարկում ազերի աղջիկների, ովքեր վիրավորել են Սաֆարյանի ազգն ու հայրենիքը:Ինչ խոսքերով ասես վիրավորում է:Նույնիսկ ցանկանում է ,, …քոքները կտրվի, որ սերունդ չտան…,,: Ինչո՞ւ, Սաֆարյան, ուզում եմ մարդկային լեզվով բացատրություն տաս:Ես այն տպավորությունն ունեմ, որ քույրերից ինչ-որ ժամանակ վիրավորվել ես, հիմա էլ բռանացրել ես ու վրեժ ես լուծում:Այդ ինչ անմարդկային ու դաժան ես արտահայտություններիդ մեջ, երբ դիմացինդ քո հայրենակից աղջիկներ են, ազգասեր հայուհիներ:Ցնցված եմ, այս շոկից չեմ կարողանում դուրս գալ, մեր ժողովրդի հետ ժամանակ առ ժամանակ ճիշտ են ասում,ինչ-որ բան է կատարվում :

    • susan says:

      սպարտակ, դուք ճիշտ եք, ես էլ նույն բանը զգացի, երբ կարդացի ս. սաֆարյանի նյութը. այնպիսի տպավորություն է, կարծես վիրավորել են իր համար հարաատ մարդու, այնպես ագրեսիվ էր տրամադրված. նույնիսկ անցավ անձնական վիրավորանքների.ճիշտ է, քույրերը մի քիչ այլ կերպ են արտահայտվել, բայց դա չի նշանակում, որ ինչ որ կոնչիտայի համար նրանց պետք է վիրավորել.

    • Ստեփան Սաֆարյան says:

      1. Բազում տարիներ առաջ հարազատներից մեկը, ում աղջիկը մտավոր տակրություն ուներ եւ հաճախում էր Հայաստանի հեռավոր գյուղերից մեկի դպրոցը, լուրջ խնդրի բախվեց: Դպրոցի տնօրենը երեխային անվանել էր «դեբիլ» եւ գտել, որ նա իրավունք չունի սովեր «նորմալ» երեխաների հետ: Երեխան շատ ծանր էր տանում եւ ուզում էր գնալ դպրոց: Երբ զրուցում էիր, դեմդ գիրքն էր դնում ու փորձում էր ցույց տալ, թե ինչ գիտի ու ինչ է սովորել: Դպրոցը նրա ուրախություն էր, միջավայր դուրս գալու միջոց եւ նրան զրկել էին: Իմ պահանջով մեծ պատմություն բացվեց դպրոցում, տնօրենին վերջապես հեռացրին, իսկ երեխան հաճախեց դպրոց:
      2. Անցած տարիներին նմանատիպ տխուր պատմությունների բախվեցի տարբեր մարզերում, երբ հիվանդություն ունեցող երեխաների ծնողները աղեկտուր դւիմում էին, թե դասարանի մի քանի ծնողներ պահանջում են իրենց երեխաներին առանաձնացնել: Մինչդեռ մարզերում անգմա նման դպրոցներ չկան, որ մարդիկ մտածեն տեղափոխելու մասին: Վերջին դեպքը ամիսներ առաջ էր, երբ Սպիտակի դպրոցներից մեկում մի երեխայի նույնպես արգելել էին «տկարամիտ» լինելու համար: Մինչդեռ բալիկը շատ լավն էր, եւ անգամ տեսանյութում էր դա զգացվում: Անահիտ Բախշյանի, Սահակայն Հովհաննեսի միջնորդությամբ երեխային վերականգնեցին:
      Այս ամենը նման մտածողության հետեւանքներն են: Ես չեմ ուզում, որ որեւէ երեխա/կամ ծնող բախվի նման պրոբլեմի, տխրի, մեկուսացվի: Հիմա, քույրերը իրենց հակակարանքն են արտահայտել հոգեկան հիվանդներից: կոնչիտային կարող են չընդունել, չգնահատել, դա իրենց իրավունքն է, բայց հիվանդ մարդկանց ու նրանց հարազատներին վիրավորելու իրավունք չունեն:
      3. 1990-ականներին պատերազմի տարիներին հարազատ հորեղբորս կինը հոգեկան խանգարում տարավ, քանի որ իր աչքով տեսավ, թե ինչպես է թշնամու հրետանային արկը ընկնում այն դիրքի վրա, որտեղ իր երկու տղաներն էին ծառայության: Հիամ ի՞նչ , նա զզվելի է:
      4. Եթե անգամ մարդիկ հոգեկան խանգարում են տարել այլ պատճառներով, նրանք արժանի են կարեկցանքի, հոգատարության, այլ ոչ թե հակակարանքի: Եթե անգամ իմ շրջապատում չլինեին այդպիսի դեպքեր, միեւնույնն է, ես դատապարտելու էի ասվածը:
      5. Ես իմ ներողությունն եմ հայցել քույրերի անձնականին կպնելու համար, սակայն պնդել, որ դատապարտում եմ նրանց մերժելի հայտարարությունը: Եւ այժմ էլ այդպես եմ համարում, քանի դեռ չի ապացուցվել, որ նրանք դա չեն ասել կամ լրագրողը խեղաթյուրել է նրանց ասածը, ինչին քիչ եմ հավատում:
      6. Եթե ցավ եմ պատճառել նաեւ այլ մարդկանց, ապա նույնպես հայցում եմ նրանց ներողամտությունը: Բայց ես չեմ ցանկանում, որ ես, իմ երեխան ապրեն մի հասրակության հետ, որտեղ ամեն մեկը իր չափով խորացնի հակակարանքն ու անհանդուրժողականությունը հիվանդ կամ արատ ունեցող մարդկանց նկատմամբ: Ես չեմ ուզում բախվել այնպիսի հետեւանքների, որոնցից մի քանի օրիանակ բերեցի:
      Թերեւս այլեւս չեմ արձագանքի: Որովհետեւ համարում եմ այս թեման սպառված:

      • marine says:

        Հարգելի պարոն Սաֆարյան, թեև պատասխան չեմ ակնկալում, բայց, այնուամենայնիվ հարկ եմ համարում արտահայտել իմ տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ.
        Էլթոն Ջոնը իմ ամենասիրելի երգիչն է, Ռուդոլֆ Նուրիեվը, ըստ իս, 20-րդ դարի դասական բալետի լավագույն ներկայացուցիչներից է, նույնը կասեի նաև Ֆրեդի Մերկուրիի և “Քուին” խմբի մասին, և այլն: Ինչ վերաբերում է կոնչիտային, ասեմ, որ առաջին պահից, երբ նա հայտնվեց էկրանին, ինձ մոտ /միգուցե ենթագիտակցական մակարդակում/ իսկապես սրտխառնոց առաջացավ, և ես ամբողջ երգը լսեցի աչքերս փակ վիճակում /ասեմ, որ թե երգը, թե կատարումն ինձ դուր եկան/: Իսկ միգուցե ես և ինձ նման շատերը նույնպես արժանի ենք որոշակի հարգանքի, թե այդ “հանդուրժողականություն” ասվածը միակողմանի հասկացություն է?

      • Anna says:

        You don’t want your kids live in a world where mental illness is called disgusting- I can understand that and I support you in this. Now- do you want your kids live in a world where ppl are promoting things against nature? Do u want your son see konchitas around him and one day he might also appear in front of you in a gown and with a beard ? If you don’t mind, then I wish you get the world you want for your kids. Arshakyan said one wrong line- and caused your anger. Have a look at your reply!!! Personally Insulting from first word through the last word! That is unacceptable Mr. Safaryan. She is just a singer. Even if she lacks some knowledge that’s not a big deal. But you simply don’t have right to be rude, impulsive or stupid. Or you should not be where you are. Bring to compliance your position and your mind. Work on your speeches and try to control your emotions.

      • Արմեն says:

        Ով արատի դեմ չի պայքարում նա արատավորությունն է քաջալերում, իսկ դուք պայքարողների դեմ եք պայքարում: Սա ուղիղ պատասխանն է,

        սակայն ես գիտեմ, որ դու արևմուտքի շահերն ես թմբկահարելու Հայաստանում, որ քո երեխաներին կարողանաս կերակրել արատավորելով Հայաստանը, այ սա է արատը, եթե իսկապես այն ստյոպան ես, որին Ժառանգությունից գիտենք: Կեցցե Ամերիկան ու ստյոպա սաֆարյանը:

        • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

          Ի՞նչ «արևմուտքի/եվրոպայի շահեր». նույնասեռականները հավասար իրավունքներ ունեն՝ Արգենտինայից մինչև Հարավ Աֆրիկյան Հանրապետություն: Արատը այն է,որ փորձում են դիմացինից իր տարրական իրավունքները խլել:

  18. ՆԵԼՍՈՆ says:

    Ուղակի պարզ մարդկային նաղանձություն,հետաքրքիր է քույրերը հիշում են իրենց էլույթը:Ինչքան հեշտ է տանը համակարգչի դիմաց հայոյել,վարկաբեկել մեկին,որին նույնիսկ չեք ճանաճում:Այստեղից հարց է առաջանում դու ժյուրի ես,թե աստված

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Շատ ճիշտ եք. մաքուր նախանձ է: Կոնչիտան 1 օրում աշխարհահռչակ աստղ դարձավ,ի՞սկ ով գիտի այս քույրերին: Իսկ մորուքը. ախ, դա միայն մազ է. ցանկացած պահի կարող ես թռաշել:

      Ինչքա՜ն ավելի լավ երկիր կլիներ Հայաստանը,եթե հայը դիմացինին թողներ ի՛ր արժեքի մեջ ու կենտրոնանար սեփակա՛ն կյանքը բարելավելու վրա:

  19. Մարիամ Հերգնյան says:

    «Ամերիկային Եվրոպան միշտ պետք է նայի բաց աչքերով և ոչ մի առիթ չտա մեղադրանքի և ճնշման: Ամերիկան ուժեղանում է օրեցօր: Նա կվերածվի հսկայական ուժի, և կգա ժամանակը, երբ Եվրոպայի առջև, որի հետ հաղորդակցվելը ավելի կհեշտանա նոր հայտնագործությունների շնորհիվ, նա կկամենա իր խոսքն ասել մեր գործերի վերաբերյալ և դրանց վրա կդնի իր թաթը: Քաղաքական զգուշությունը այդ ժամանակ հին մայրցամաքի պետություններից կպահանջի մանրակրկիտ հետևել, որպեսզի ոչ մի առիթ չներկայանա նման միջամտության համար: Իսկ այն օրը երբ Ամերիկան կգա Եվրոպա, խաղաղությունն ու ավտանգությունը երկար ժամանակ նրանից կարտաքսվեն»:

    Շառլ- Մորիս Թալեյրան

    Պարզապես մարգարեական բառեր, որոնք բազմատաղանդ դիվանագետը գրել է իր հուշերում դեռևս XVIII դարում, երբ 25 ամսով մեկնել էր Ամերիկա:

    Եվ ինչպես ԱՄՆ-ն շատ ու շատ հարցերում օրինակ է վերցրել Հռոմեական Կայսրությունից, նույնպես որդեգրեց մի ասույթ Մարկոս Ավրելիոսից. «Եթե ցանկանում ես հաղթել թշնամուդ, նրա երկրում այլասերություն տարածիր»: Ամերիկյան վերը նշված քաղաքականության արդյունքն է այսօրվա Եվրոպայի բարոյական կերպարը: Այս հարցում ԱՄՆ-ի ռազմավարությունը իրականացվում է «գենդերային հավասարության» սկզբունքի ներմուծմամբ: Դրանով մի քանի հակաբնական ծայրագույն մեղքեր դառնում են թույլատրելի և մեծ ֆինանսավորումներով այն քարոզվում է ամեն տեղ, այդ թվում նաև դպրոցներում: Դրանք են` համասեռամոլությունը / սոդոմական մեղքը/, մանկապղծությունը, զոոֆիլիան: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ «գենդեր» քարոզող նույն ԱՄՆ-ում խիստ դատապարտելի են վերը նշված մեղքեր: ԱՄՆ-ում վերջերս հարյուրավոր մարդիկ աշխատանքից զրկվեցին իրենց համասեռամոլ հայտարարելու պատճառով: Այնտեղ ոստիկանները հսկում են, որ երեխաները հեռու պահվեն մանկապիղծներից: Մանկապղծությունը դատապարտելի է ԱՄՆ-ում, այնինչ ԱՄՆ-ի ջանքերով Նորվեգիայում գոյություն ունի մանկապիղծների կուսակցություն:

    Եվ միայն այն երկրներում, որտեղ կան բարոյական խիստ արժեքներ, այն է` մահմեդական և արևելյան երկրներում, այս մեթոդով պայքարելը անհնարին է: Ուստի այդտեղ էլ ԱՄՆ-ն հրահրում է քաղաքացիական պատերազմներ, որպեսզի կարողանա իր թաթը Եվրոպայից բացի դնել նաև ամբողջ աշխարհի վրա:

    Ի՞նչ է անելու Հայաստանը. խոնարհվելու է արևմուտքից ներխուժող մեղքերի առաջ, թե արթնացնելու է իր նախնյաց արժեհամակարգը և մի բան էլ օգնելու Եվրոպային բարոյապես ոտքի կանգնել: Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը: https://yerevantimes.am/evropan_mer_ognutyan_kariqn_uni/

  20. An says:

    Մենք հայերս պահպանողական ազգ ենք` չնայած ներկայիս այլափոխումների: յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը ու պետք չի թևեր տալ նման միջին սեռի մարդկանց, որոնցից մեկն է կոնչիտան: Եվ առհասարակ Եվրոպան ցույց տվեց իր դեմքը: Երգը սովորական ստեղծագործություն էր, ձայնն էլ վատը չէր, բայց այստեղ հաղթեցին ոչ թե վերը նշած տվյալները, այլ նրա կերպարը: ու էն մարդիկ ովքեր քննադատում են քույրերին նպաստում են միջին սեռի զարգացմանը: ներեղություն եթե վիրավորում եմ որևիցե մեկին, բայց նմանատիպ դեպքերում ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒՅԱՆ մասին ոչ մի խոսք անգամ պետք չէ: հանդուրժողականությունն է այսօր Եվրոպային տանում ինքնալիկվիդացման, և պետք չի որ դրա զոհերից մեկն էլ լինի Հայաստանի նման հնագույն երկիրը:

  21. Hrayr Gasparyan says:

    Այն, ինչ վերաբերվում է Կոնչիտային, Դուք բոլորդ հասկացեք, որ Եվրոտեսիլ երաժշտական մրցույթը իրականում ոչ այնքան երաժշտական է: Այս մրցույթը ավելի շատ կապված է քաղաքականության, մարդու իրավունքների պաշտպանման, հակառասիստական, միահավասարության հետ: Կոնչիտային ներկայացրել է ոչ միայն Ավստիան, այլ ամբողջ աշխարհը: Կոնչիտայով պետք չէ սահմանափակվել: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ հանրաճանաչ համասեռամոլ երգիչներ, բարձրագույն պաշտոնյաներ, նույնիսկ նախագահներ ու եկեղեցականներ: Ավելի լավ է մենք ապրենք միայն մեր կյանքով, մեկ է ինչքան էլ որ քննադատենք, ոչինչ չենք կարող փոխել: Թող թչ-մեկին չթվա թե հազարամյակներ առաջ չեն եղել նմանատիպ մարդիք: Այն ժամանակ էլ են եղել, բայց մեծամասամբ գաղտնի են գործել: Իսկ հիմա քանի որ գիտեն իրենք պաշպանված են, այդ պատճառով հիմա բացահայտված են ներկայանում հայտնությանը: Իսկ իմ կարծիքը Կոնչիտայի մասին՝ ինչպես որ բոլոր ավանդապաշտ հայ մարդիկ, մտածում եմ, որ այդպիսի մարդիկ չպետք է լույս աշխարհ գան:

  22. Martin says:

    Հարգելի Արշակյան քույրեր,, ձեր գործը երգը գնահատելն էր, թե մարդու անկողին մտնելը? Ինչ իրավունքով եք ձեզ թույլ տալիս մի ամբողջ ազգի փոխարեն որոշում կայացնեք ու գնահատեք ըստ սեռական կողմնորոշման? Ձեզ ովա էդ իրավունքը տվել? Կոնչիտան լավագույնն էր Եվրատեսիլում ու ամենաարժանին հաղթանակի համար: Անձամբ քվեարկել եմ Կոնչիտայի համար ու քվեարկել եմ ոչ թե իր տրանսվեստիտ լինելու համար, այլ իր փայլուն վոկալի ու հրաշալի երգի համար ու ինձ էլ իրավունք չեմ վերապահել քիթս խոթեմ Կոնչիտայի սեռական կյանքի, իր անկողնու մեջ: Դուք գոնե էդքանը գիտակցում եք, թե հրահանգը վերևիցա եկել, որ սրան, սրան ու սրան ձայն չտաք? Ինչ վերաբերումա ձեր էն կարծիքին, թե Արամի ելույթը լավագույնն էր,, եթե դուք երաժիշտ կոչվելով, նման աբսուրդ կարծիք եք հայտնում, ուրեմն ես խիստ կասկածում եմ ձեր սլուխի, ձեր երաժշտագիության մեջ: Արամին շատ հարգել, սիրելով ասում եմ, որ Արամի ելույթը ՎԱՏԱԳՈՒՅՆ-ներից մեկն էր ամբողջ 37 երկրների մեջ: Կիսաեզրափակչի օրը երգի առաջին հատվածը մինչև կուպլետնի “you are not alone”-ը, երգվելա ամբողջը ֆալշ,, իսկ եզրափակչին, վաբշե խայտարակություն էր,, երգի փոխարեն լսում էի մկկոց ու զռզռոց…
    Ես ԼԳԲՏ-իզմին դեմ եմ, բայց երբեք ինձ թույլ չեմ տա մտնեմ մարդկանց սեռական կյանք,, եթե արտիստը գեյ ա, կամ լեսբի, կամ տրանսվեստիտ,, դա ինձ համար լրիվ մեկա, որովհետև ես գնահատում եմ իրեն ըստ իր վոկալի, ըստ իր լավ կամ վատ արտիստ լինելու: Ձեր արածը առնվազն անպրոֆեսիոնալիզմ էր,,, վերջիվերջո, ընդունեք, որ դուք ինքներդ եք գնում մասնակցում մի երկրի կազմակերպած մրցույթին, որտեղ ԼԳԲՏ-ն պաշտպանվումա օրենքով, որտեղ իրենք էնքան իրավունք ունեն, ինչքան որ ես, դուք, կամ մեկ ուրիշը չունենք: Ու վերջապես, ձեր խոսքերից հետո ես էն հասկացա, որ կարծես դուք երբևէ Եվրոպայում չեք եղել, դրա համար սենց փուշ կերած ուղտի նման եք նայում էս հարցին: Եվրոպայում Կոնչիտայանմաններն ամեն քայլափոխին լիքն են` էլ թրաշով աղջիկներ, էլ յուբկաներով, գունավոր կալգոտկաներով, կաբլուկներով տղաներ, էլ չգիտես ինչ,,, ու մարդիկ դրան նայում են շատ սովորական ու նման երևույթներին ընդունում են ինչպես հավասարը հավասարի:
    Եվ վերջապես էս ամեն ինչն իմանալով, Եվրոպայի այլասերվածության աստիճանն իմանալով հանդերձ, եթե որոշում եք գնաք մասնակցեք, ուրեմն բարի եղեք ձեններդ կտրեք ու նստեք տեղներդ,, խոսելու իրավունք այլևս որևէ մեկդ չունեք: Կամ ի սկզբանե թասիբ ունեցեք, մի գնացեք մասնակցեք` իմանալով որ սենց աննորմալ արարածներ են լինելու,, կամ էլ կաշան ուտելուց հետո այլևս մի խոսեք,, աբիժնիկություն մի արեք.. թե չէ դուրսա գալիս, որ քեզնից ոչինչ չներկայացնելով հանդերձ, գնացել ես մարդու երկիր ու իր երկրի օրենքներին դեմ ես ուզում գնաս: Չկա տենց ճիշտ:
    Ափսոս, լավ կարծիք ունեի ձեր մասին,,, աչքիցս շատ ընկաք,,, իսկ ինչ վերաբերումա հոգեկան հիվանդներին վիրավորելուն, ուղղակի համարեմ, որ անկապ բանա եղել, անմտածել արտահայտվել եք, որովհետև չեմ ուզի, որ ինձ համար հողին հավասարվեք,, առանց էն էլ էս ձեր վիստուպատից հետո աչքիցս սարսափելի ընկաք: բարին ընդ ձեզ ու գիտակցեք, թե ինչ եք խոսել:

  23. Հրաչ Պետրոսյան says:

    Ամոթ ա սենց պրիմիտիվ արհամարհանք…

  24. gohar says:

    Sigmund Freud Sigmund Freud’s basic theory of human sexuality was different from that of Ellis. He believed all human beings were innately bisexual, and that they become heterosexual or homosexual as a result of their experiences with parents and others (Freud, 1905). Nevertheless, Freud agreed with Ellis that a homosexual orientation should not be viewed as a form of pathology. In a now-famous letter to an American mother in 1935, Freud wrote:
    “Homosexuality is assuredly no advantage, but it is nothing to be ashamed of, no vice, no degradation, it cannot be classified as an illness; we consider it to be a variation of the sexual function produced by a certain arrest of sexual development. Many highly respectable individuals of ancient and modern times have been homosexuals, several of the greatest men among them (Plato, Michelangelo, Leonardo da Vinci, etc.). It is a great injustice to persecute homosexuality as a crime, and cruelty too….

    “If [your son] is unhappy, neurotic, torn by conflicts, inhibited in his social life, analysis may bring him harmony, peace of mind, full efficiency whether he remains a homosexual or gets changed….” (reprinted in Jones, 1957, pp. 208-209, from the American Journal of Psychiatry, 1951, 107, 786).
    Thats It!!!!!!!!!:(( Anush and Inga

  25. Anush Avetisyan says:

    I think Conchita was great and totally deserved the first place. As for the sisters, in my opinion then need to acquire some knowladge, they just can’t be so narrow-minded. It’s 21st century for God’s sake!

  26. Arsen says:

    I totally agree with Anush Avetisyan

  27. Artur says:

    Ոնց հասկացա մեր երկրում կան շատերը ովքեր պատրաստ են մի համասեռամոլի հասցեյին հնչած վիրավորական խոսքերի համար նման բաներ գրել իրենց հայրենակիցների հասցեին, այ հիմա հասկանում եմ թէ ինչի համար էտ տարօրինակ սեռի ներկայացուցիչը դարձավ հաղթող..մեղք ես հայ ազգ, ուշքի եկեք հայեր: ու չփորձի ինչ որ մեկը դրան համեմատել Չարենցի ու մյուսների հետ..պաշտպանելով նման երևեույթը ինքներտ նմանվում եք կոնչիտա երևույթին…Աստված ստեծեց 2 տարբեր սեռ ու եթե կան մարդիկ ովքեր չեն հասկանում թե ինչի համար ուրեմն աշխարհը իրոք կործանման եզրին է…Էն մադիկ ովքեր իրենց սեռական կողմնորոշման մեջ սխալվում են ուրմն իրոքից հիվանդ են…

  28. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Համասեռա-մոլ» անհատ չի կարող լինել,ինչպես որ «տարասեռա-մոլ» անհատ չի կարող լինել: Կան նույնա-, երկ- և տարա-սեռական անհատներ:

    Մեկ ամիս առաջ Հնդկաստանի Գերագույն դատարանը վերջնականորեն ճանաչեց Հնդկաստանում 3-րդ սեռի օրինական կարգավիճակը.սա էլ Եվրոպայի հետ կապ չունեցող Հնդկաստանը:

  29. Ռազմիկ says:

    հարգարժան լրագրող դուք ունե՞ք այս զրույցի ձայնագրությունը, քույրերը այսօր ուրվագիծ հաղորդման ընթացքում հերքում էին Ձեր պնդումները՝ խաչ անել, զզվանք հոգեկան հիվանդներից և այլն, չեմ ուզում հավատալ որ Ձեր սուբյեկտիվ վերաբերմունքը քույրերի հանդեպ, իրենց ասածի խեղաթյուրմանն է հանգեցրել…

  30. Artak says:

    Նայեք ու փորձեք հասկանալ – https://www.youtube.com/watch?v=UVzIvNeJ36k

  31. Հայկ says:

    Եթե ես չեմ սխալվում, իրեն հարգող և պատասխանատու լրատվամիջոցը, նյութը տպագրելուց առաջ նրա վերջնական տեսքը պետք է համաձայնացնի հարցազրույց տվողի հետ: Բայց եթե նույնիսկ Հայաստանում այդ կարգը չի գործում, ոնց կարելի է այս աղմուկը հիմք ընդունելով նյութ տպագրել:

    • Ներողություն, հարգելի Հայկ, բայց Դուք սխալվում եք; Նման կարգ չկա: Եվ ոչ միայն Հայաստանում: Կանոնը միայն այն է, որ հրապարակումը պետք է համապատասխանի նրան, ինչ ասվել է: Մենք այդ կանոնը պահպանել ենք

      • Արմեն says:

        Եվ հիմա գոհ եք, որ կանոնը պահպանել եք, կեցցեք կանոնը պահպանելու համար, ավելի ճիշտ կեցցեք դուք, են կոնչիտան ու ձեր թղթակցուհին: Կարգին գործ եք անում կեցցեք

  32. Samvel says:

    Ինգա և Անուշ,

    դուք իմ և իմ ընտանիքի աչկից կտրուկ ընկաք, չէի պատկերացնի որ դուք նման մտածելակերպ ունեք, այդքան հզոր ձայն ու այդքան կաղապարված հոգեբանություն…. ցավոք….

  33. ռուզան says:

    մարդիկ գեյ չեն ծնվում, ուղղակի երեխա հասակից նրանց մոտ խախտվում է սեռային հորմոնների քանակը:փոքր տարիքից տղա երեխաները հետաքրքրություն չեն ունենում հակառակ սեռի նկատմամբ, դրա համար ծնողները պիտի նկատելու դեպքում անմիջապես տանեն համապատասխան բժշկի, հորմոնալ եւ հոգեբանական օգնության համար:ստատիստիկայով աշխարհում 8-10 % -գեյ են, եւ այդ տոկոսը անփոփոխ է դարերով:Ես ապրում եմ Բելգիայում, եւ Բելգիայի վարչապետը օրինական ընկեր ունի:ինչ, դրա համար ասենք, թե ինչ գեյ երկիր է Բելգիան, բայց ունի սոցիալապես ապահով բնակչություն, մեդիկալ բարձր մակարդակ: հա, մի բան էլ:էստեղ եվրատեսիլը հենց մի օր էր, անցավ գնաց,ոչ ոք չի հիշում, ոչ էլ փուչիկա-պլակատային դիմավորեցին մասնակցին վերադառնալիս:Էնպես որ հանգստացեք,զբաղվեք երկրի ներսի ավելի կարեվոր գործերով, ու մի վախեցեք, որ համասեռամոլները կքայքայեն երկիրը:երկիրո քայքայվում է, երբ այնտեղ 95 % -ը ծայրաստիճան աղքատ է, 5-ը ամենակարող հղպացած փողոցի դաստիարակությամբ ու մականուններով օլիգարխներ եւ պատգամավորներ, երբ ծնողը 18 տարի ն լրանալուց իր տղային ուղարկում է բանակ, որտեղ նա սպանվում է հայ զինվորի ձեռքով:էնպես որ ձեր ասած ԳԵՅՐՈՊԱՆ էդպես չի, կան շատ օրինակելի ընտանիքներ, որ ի տարբերություն հայ կնոջ, ամեն հնարավորությունն ու աջակցությունը ունեն կառավարության կողմից, բայց ստիպված չեն ապրում ամուսնու հետ, ինչպես հայաստանում ընտանիկների կեսից ավելին:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Անհիմն է գրածիդ առաջին մասը. այդ ո՞ր գիտական հետազոտության վրա ես հիմնել քո ասածը,որ՝«մարդիկ գեյ չեն ծնվում, ուղղակի երեխա հասակից նրանց մոտ խախտվում է սեռային հորմոնների քանակը »: Խնդրեմ,կոնկրետ նշիր այն:

      Եթե նույնասեռականությունը արդեն ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ տարիներ կա բնության մեջ,ուրեմն սա էլ բնական երևույթ է. ուղղակի փոքրամասնություն է: Փոքրամասնություն չի՛ նշանակում շեղում/հիվանդություն: Փոքրիկ մահկանացուներս եկեք անսահման տիեզերքին/բնությանը դասեր չտանք. բնությունը երբեք չի սխալվում:

  34. Արմեն says:

    Ինչպիսի արվեստասեր հասարակություն ունենք, որքան արագ կարողացան գնահատել արժեքը` թրաշով ԱՆՍԵՌԻՆ ու նրա երգը ու հիմա հոշոտում են մեր Արշակյաններին:
    ինչքան թուլամիտ մարդիկ կան մեր մեջ: Սա նույնպես հիվանդություն է ու իմ համար զզվելի, կարծում եմ անբուժելի: Հասկանում եմ, որ արձագանքողների մի մասը էդ անսեռ տեսակից է ու դրանից ավելի մեծ տհաճություն եմ ապրում: Բա որ ասում եմ անսեռ տեսակը զզվելի է ….

  35. ARSEN says:

    Ինչպիսի արվեստասեր հասարակություն ունենք, որքան արագ կարողացան գնահատել արժեքը` թրաշով ԱՆՍԵՌԻՆ ու նրա երգը ու հիմա հոշոտում են մեր Արշակյաններին: ինչքան թուլամիտ մարդիկ կան մեր մեջ: Սա նույնպես հիվանդություն է ու իմ համար զզվելի, կարծում եմ անբուժելի: Հասկանում եմ, որ արձագանքողների մի մասը էդ անսեռ տեսակից է ու դրանից ավելի մեծ տհաճություն եմ ապրում: Բա որ ասում եմ անսեռ տեսակը զզվելի է ….

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Անսեռ մարդիկ չկան: Ամենազզվելին ու ամենավտանգավորը այն մարդիկ են,որոնք իրենց դնում են աստծո տեղ ու մեծամտաբար կարծում,թե միայն իրենցն է ճիշտը: Սրա պատճառով հարյուր միլիոնավոր մարդիկ իրենց կյանքը կորցրին:

      • Արմեն says:

        կամ հայտնվեցին Ամստերդամում և ինչ սեռի են հայտնի չէ, չնայած, որ ինչպես ասացիք անսեռ մարդիկ չկան: հետաքրքիր կլիներ իմանալը կոնչիտան երբևէ եղել է Ամստերդամում ?
        Տեսնես երբևէ Հայաստան կգա կոնչիտան ?
        Իսկ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆը մեր բոլորի անունից, որ խնդրենք արդյոք հրավերք կուղարկի նրան:
        Գար, երգեր, համ կզմայլվեյինք երգով ու ձայնով համ էլ կիմանայինք վեջապես ինչպիսին է իրականում սոխակի ձայնը: Դե տեսքը արդեն ցնցող հաճելի է:

        • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

          Կամ էլ իրենց չհաջողված/անապագա կյանքի մաղձը փորձում են թափել ուրիշների վրա: Բայց այդ ուրիշները շարունակում են էլ ավելի վեր բարձրանալ ու վայելել իրենց կյանքում դրականը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031