Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյանը՝ Գյումրու տեխնոպարկի մասին

Մայիս 14,2014 15:30

«Մի փոքր թյուրիմացություն է եղել, և լուծարվում է հին «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն»: Այս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն`անդրադառնալով Գյումրու տեխնոպարկի լուծարման մասին տարածված տեղեկությանը:

Նա նշեց, որ նախկին ՓԲԸ-ի 49 տոկոսը պետական բաժնեմաս էր Գյումրու անալիտիկ սարքերի գործարանի բաժնեմասերով, և քանի որ այդ գործարանը էլ չի գործում, որոշվել է լուծարել հին ՓԲԸ-ն:

«Առաջին անգամ տեխնոպարկը անալիտիկ սարքերի գործարանի տարածքում էր, հետո կառավարությունը նոր տարածք վերցրեց, որտեղ գումարներ ներդրվեցին, որպեսզի ինկուբատոր հիմնադրամի միջոցներով կարողանան իրագործել»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, նախորդը ստեղծվել է 2006թ.-ին, բայց ընդլայնվելու հնարավորություն չի ստեղծվել, ուստի նոր շենք կառուցեցին, նոր հիմնադրամ ստեղծվեց, այնպես որ, լուծարվում է նախորդ ՓԲԸ-ն: Տարբեր կազմակերպություններ, ըստ պատգամավորի, կիրականացնեն նոր ՓԲԸ-ի հիման վրա տեխնոպարկի իրականացման գաղափարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031