Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական մեքենայի մեջ ուշագնաց եղած երիտասարդին ոստիկանները ծաղրել են. «Կարո՞ղ ա մեռել ա»

Մայիս 14,2014 15:27

Երեկ Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստ Դվին Իսանյանսի պատմելով, ոստիկանները հենց այգում սադրել են` հայհոյելով ու վիրավորելով՝ ակտիվիստներին ներքաշել վիճաբանության մեջ:

«Փորձում էինք խուսափել դրանից, բայց ոստիկանները սկսեցին հրել, քաշելով տարան փողոց ու ոտքերով հարվածեցին: Քարշ տալով հասցրին ոստիկանական մեքենա, երբ փորձեցի նստել մեքենան, աթոռը ծալված էր ու չկարողացա, ներսից մի ոստիկան դիմացից հարվածեց դեմքիս, ու ես ուշագնաց եղա»,- պատմեց ակտիվիստը:

Ըստ նրա, երբ արդեն սթափվել է` տեսել է, որ իրեն պառկեցրել են մեքենայի հատակին, ոտքերն էլ հայտնվել են առջեւի նստատեղին. «Երբ սթափվեցի, լսեցի` մի ոստիկան հարցնում էր` «կարո՞ղ ա էսի մեռե՞լ ա, մյուսն էլ պատասխանեց` չէ, հլը շնչում ա» : Հենց տեսան, շարժվում եմ, նորից սկսեցին խփել ու հայհոյել»:

Ակտիվիստի պատմելով, ոստիկանները խփելով ու հրելով իրեն մտցրել են ոստիկանության կենտրոնական բաժնի վերելակ. «Բայց երբ մտանք սենյակ, ինձ բերման ենթարկած ոստիկանների վերաբերմունքը կտրուկ փոխվեց, սկսեցին` հարգելի քաղաքացի, նստեք, իսկական թատրոն էր»:

Այս պահին ակտիվիստը փաստաբանների հետ քննարկում է իր նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանների նկատմամբ հանցագործության մասին հաղորդում տալու հարցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ www.hetq.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031