Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ դա հասկանալու համար պետք եղավ անցնել ուկրաինական դժբախտությունների շարանով». Ա. Աշոտյան

Մայիս 14,2014 15:12

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությանը, թե Եվրամիությունը Հայաստանի հետ համագործակցության նոր մոդել պետք է մշակի: Նախարարն ի՞նչ է կարծում՝ ի՞նչ մոդելի մասին է խոսքը, ինչպե՞ս է նա դա պատկերացնում:

«Երբ մենք դեռևս անցած տարվանից ասում էինք, որ ԵՄ-ի կողմից առաջարկվող և տարվող քաղաքականությունը պետք է ձևակերպել «և´…, և´» բանաձևի մեջ, բազմաթիվ ծայրահեղ եվրոպասերներ մեզ մեղադրում էին հետընթացի մեջ, իրավիճակը իրատեսորեն գնահատել չկարողանալու մեջ, մեղադրում էին, որ տարիներ շարունակ ապարդյուն աշխատանք ենք տարել եվրաասոցացման ճանապարհին և այլն, և այլն,- ասաց նախարարը:- Բայց, ինչպես տեսնում ենք, շատ կարճ ժամանակ անց, եվրոպական քաղաքական վերնախավը հասկացել է, որ հակադրությունների ճանապարհով (այդ թվում նաև Ռուսաստանի հետ հակադրությունների ճանապարհով) հնարավոր չէ կառուցել բարգավաճ ու խաղաղ եվրոպական տարածք, և ես ցավում եմ, որ այդ ամենը հասկանալու համար պետք եղավ անցնել ուկրաինական դժբախտությունների շարանով: Բայց, ակնհայտ է, որ եվրոպական քաղաքական գործիչների այն հատվածը, որը նախկինում այդպես չէր մտածում, այնուհանդերձ, հետևություններ արել է, իսկ ֆրանսիական քաղաքական վերնախավն ու Ֆրանսիայի ժողովուրդը մնացել և մնում են Հայաստանի «եվրոպական տենչանքների կամ մերձեցման» ճանապարհի թիվ մեկ կարևորագույն գործիքները ԵՄ տարածք»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031