Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկում են ավտոշուկաներում մաքսային եւ ՃՈ կետեր բացել

Մայիս 14,2014 14:32

«Հայաստանում ավտոմեքենաների առքուվաճառքը աշխուժացնելու համար խնդրում ենք աջակցել կառավարության որոշմամբ թույլատրել Երեւանի գործող ավտոշուկաներում տեղակայել մաքսային եւ Ճանապարհային ոստիկանության գրասենյակներ, որի շնորհիվ ՀՀ ներմուծված մեքենաները հնարավորություն կստանան միանգամից մտնել ավտոշուկա, որը արդեն գտնվում է մաքսային ռեժիմի տակ, եւ մաքսազերծումը հնարավոր կլինի կատարել հենց վաճառքի պահին»,- ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այսպիսի առաջարկով է դիմում «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը:

Ըստ նրա՝ այսպիսով գործարարը մինչեւ վաճառքի պահը ստիպված չի լինի մաքսազերծել մեքենան եւ ՃՈ-ում միանգամից կգրանցի գնորդի վրա՝ նախկինում երկու անգամ գրանցելու փոխարեն. «Ոչ մի օրենսդրական փոփոխության կարիք չկա, գործող բոլոր օրենքները թույլ են տալիս կառավարությանն այդպիսի որոշում կայացնել: Նշենք նաեւ, որ այդպիսի կարգ գործում է բազմաթիվ երկրներում, նաեւ մեր հարեւան Վրաստանում, ինչի հաշվին էլ վերջին մի քանի տարում Վրաստանում այդ բիզնեսը շատ զարգացել է, որի արդյունքում այսօր ՀՀ քաղաքացիների մեծ մասը օգտվում է վրացական ավտոշուկաներից, այնինչ այդ ամենը մենք կարող ենք կազմակերպել մեզ մոտ, որից կշահի նաեւ մեր պետությունը՝ հարկերի եւ տուրքերի տեսքով: Օֆիսային սենյակները մաքսայինի եւ ՃՈ համար ավտոշուկաներում կարող են տրամադրել շուկաների տերերը: Խնդրում ենք ուշադրության արժանացնել մեր առաջարկը եւ հնարավորության դեպքում աջակցել այդ կարգի իրականացմանը»:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031