Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուտակայինի» մասով քառյակի արտահերթը դեռ քննարկվում է

Մայիս 14,2014 14:11

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կառավարության ծրագրի վերաբերյալ իր առաջարկներն ուղարկել է: Այսօր այդ մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Դրանց բովանդակային մասին մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ, քանի որ «բավական ծավալուն» են: Միայն ասաց, որ դրանք բխում են ՀՅԴ-ի յոթ կետերից:

Մեր մյուս հարցին`քառյակում քննարկումներ ընթանո՞ւմ են կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու մասին, պարոն Ռուստամյանն ասաց, որ որոշում չկա, բայց քննարկումները շարունակվում են: Հիշեցնենք, նախօրեին «կուտակայինի» քվեարկության ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե քառյակը նախաձեռնի արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք, ապա իրենք կմիանան այդ նախաձեռնությանը:

Քառյակի հերթական հանդիպման օրն ու ժամը եւս դեռ հստակ չէ: Հյուրընկալող կողմն այս անգամ ՀԱԿ-ն է լինելու ու ըստ ընդունված կարգի, հանդիպումը պետք է ՀԱԿ-ն էլ նախաձեռնի: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ձեռնպահ քվեարկեցին «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծին: ԱԺ-ն կսկսի քննարկել օրինագիծը երկրորդ ընթերցմամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031