Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը խեղդած իծաքարցին, հավանաբար, թաքնվում է անտառում

Մայիս 14,2014 14:09

Մայիսի 12-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Մերուժան Արշակի Հարությունյանը խանդի պատճառով խեղդել է իր կնոջը՝ 1980թ. ծնված Հերմինե Ռեմիկի Չիլինգարյանին: Իծաքարի բնակիչներից տեղեկացանք, որ Մերուժան Հարությունյանն այժմ փախուստի մեջ է, ոստիկանները նրան որոնում են: Մ. Հարությունյանը նախկինում եղել է պայմանագրային զինծառայող, նա դեպքից 2 օր առաջ է զորացրվել: Իծաքարցիները կարծում են, որ նախկինում որսորդությամբ զբաղված Մ. Հարությունյանը թաքնվում է անտառում: Համագյուղացիները նաեւ նշում են, որ նա հակում ունի ոգելից խմիչքների հանդեպ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչ դրամա ողջ ընտանիքի համար. (անտառում թաքնվող) ամուսինը ներառյալ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031