Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում «Կարֆուրին» Մաքսային միություն գնացող Հայաստանում. «Մեդիալաբ»

Մայիս 14,2014 13:31

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պաշտոնական այցելությունը կրկին անգամ սպասումների առիթ է հանդիսացել` տեւական դադարից հետո առաջ քաշելով այն հարց, թե արդյոք Հայաստանի իշխանությունները կկարողանան քաղաքական կամք դրսեւորել վերջիվերջո օլիգարխիկ մենաշնորհային Հայաստանում ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցին գործունեության դաշտ տալով:

«Կարֆուրի» բացման հարցը իշխանությունների համար այն ինդիկատորն է դարձել, որը ցույց է տալիս, արդյոք նրանք կարող են փոխել իրենց դեմքը, թե ոչ,- «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` բացառիկ որակելով Օլանդի` Մաքսային միություն գնացող Հայաստան այցելությունը:

Սակայն, տնտեսագետները եւ տնտեսական վերլուծաբանները այնքան էլ վստահ չեն, որ նույնիսկ քաղաքական կամքի դրսեւորման եւ սուպերմարկետի դռների բացումից հետո քաղաքական կամքի լակմուսի թուղթ հանդիսացող ֆրանսիական հսկա սուպերմարկետների ցանց «Կարֆուրի» ակնկալիքները արդարանալու են:

«Ակնկալիքները մի տարի առաջ եւ հիմա լիովին տարբեր են»,-«Մեդիալաբին» ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը,-եթե մեկ տարի առաջ խոսք չկար Մաքսային միություն մտնելու մասին, ապա հիմա խոսակցությունը փոխվել է:Նույնսիկ մուտք գործելով հայկական տնտեսական դաշտը «Կարֆուրը»` մաքսային տուրքերի եւ այլ հարակից հարցերով մեծ խնդիրների եւ ոչ մրցակցային պայմաններում կարող է հայտնվել, չհաշված իր` սպիտակ հաշվապահությունն ու տեղական դաշտում գործող ստվերայինը»:

Եթե նախկինում մտավախություն կար, որ իշխանության աջակից, օլիգարխները մեծ կորուստներ կկրեն «Կարֆուրի» դաշտ մտնելուց հետո, հաշվի առնելով, որ ֆրանսիական սուպերմարկետների ցանցը ինքն է ներկրում հիմնական սննդամթերքը իր ցանցի համար, եւ դրանով իսկ չի կարող ենթարկվել մենաշնորհային կարգավիճակում գտնվող օլիգարխներից, որոնք են թելադրում երկրում կենսական նշանակություն ունեցող առաջնային սննդամթերքի` շաքարավազի, ալյուրի, ձեթի եւ այլ մթերքների գները, ապա, ըստ վերլուծաբանների Մաքսային միություն մտնելը ինչ որ առումով «թուլացրել է այդ վտանգը»:

Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀԿ ԱԺ պատգամավոր հայտնի Սամվել Ալեքսանյանին, ով նախագահական, խորհրդարանական ընտրություններին իշխանությունների մշտական աջակիցն է, եւ ում են պատկանում Հազարապետությունում ամենամեծ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցերը, շաքարավազի գրեթե ամբողջ, այլուրի, ձեթի ներկրումը, այլ մենաշնորհները:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    …ում են պատկանում Հազարապետությունում ամենամեծ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցերը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031