«Եթե խնդիր կա, կարող եք դահլիճից դուրս գալ ու պարզաբանել: Եկեք ավելորդ կոպտությունների չգնանք»,- այսօր խորհրդարանում արտահերթ նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`դիտողություն անելով ԱԺ նիստերի դահլիճում աղմկող պատգամավորներին:
Ի դեպ, Գալուստ Սահակյանի`ԱԺ նախագահության շրջանից սա հերթական դեպքն է, երբ ԱԺ-ում նիստերն ուղեկցվում են պատգամավորների խոսակցություններով, որոնք աղմուկ են առաջացնում դահլիճում:
Թե ի՞նչ չէին կիսել որոշ պատգամավորներ իրար մեջ, այդպես էլ պարզ չդարձավ, սակայն պատգամավորները ԱԺ նախագահի հորդորին ուշադրություն չդարձրեցին ու աղմուկը չէր դադարում:
Գալուստ Սահակյանը ստիպված էր կրկին նկատողություն անել, այս անգամ ավելի բարձր տոնով. «Երբ խոսում եմ չի կարելի, մեկս մյուսին պիտի հարգենք… ինչի՞ եք ուզում ավելորդ խոսակցությունների տեղիք տալ, վերջին հաշվով սա խորհրդարան է»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ