«Գրում եք անուն-ազգանունս ու փակագծերի մեջ՝ Թոխմախի Մհեր: Ես ձեր հոր տարիքին եմ, Թոխմախի Մհերը ո՞րն ա, ո՞նց կարելի ա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին զայրացած դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
Այսօր թերթերից մեկն էր պատգամավորի անվան կողքին նշել նաեւ նրա մականունը: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ հանրությունն իրեն այդպես է ճանաչում, Մհեր Սեդրակյանը պատասխանեց, որ իր անուն-ազգանունով էլ են ճանաչում:
Հարցին`վիրավորվո՞ւմ է իր մականունից ու հիշեցմանը, որ ինքը մի առիթով ասել էր, որ դրանում վատ բան չկա, Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Վատ բան չկա, բայց Թոխմախի Մհեր խի՞ եք գրում, եթե պատգամավոր Մհեր Սեդրակյան ա, ինչի՞ էտի պիտի անպայման գրեք, չեք ամաչո՞ւմ: Եթե Սեդրակյան Մհեր պատգամավորը կա, էդ Մհերից մի հատ ա չէ՞, մականունը դնում են տարբերելու համար: Դուք յանի թե ձեր արեւին ինձ պիտակավորում եք, հա՞»,- վրդովված ասաց պատգամավորն ու հեռացավ:
Այդ պահին ԱԺ նիստերի դահլիճից դուրս եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ): Նա էլ դժգոհեց իր մականվան կապակցությամբ. «Իմ օբյեկտի անունն էլ կպցրել եք ինձ որպես մականուն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նրանք ճիշտ են’ ամոթ է, որ մեր Ազգային Ժողովում կան գողական հեղինականություններ, մականունավորներ, կիսագրագետներ: Այ եթե բելաջոների ու թոխմախների փոխարեն լինեին բանիմաց ու գրագետ պատգամավորներ մեր կյանքի որակը նույնպես կփոխվեր:
Այո, եթե եթե բելաջոների ու թոխմախների փոխարեն լինեին բանիմաց ու գրագետ պատգամավորներ մեր կյանքի որակը նույնպես կփոխվեր: Ցավն այն է, որ բանիմաց ու գրագետ անձինք վաղուց արտագաղթել են հենց բելաջոների ու թոխմախների պատճառով…
Այո, սխալը ուղղելու համար բոլոր գողական մականուններին ու օբյեկտ ունեցող խառոշիներին պետք է վռնդել խորհրդարանից: Այս մականունները շատ էլ սազում են իրենց, ուղղակի նրանց տեղը պետք է բանտը լինի: Այդ դեպքում էլ չեն բողոքի:
Ախր բանտ նստեցնելու իրավասություն ունեցողն էլ է մականունավոր տեսակ… Հո ինքն իրեն չի նստեցնի????
Մեր ամենամեծ պրոբլեմը, մեր դժբախտության բուն պատճառը հենց դա է: