Արևմուտքը և ամբողջ աշխարհն անտարբեր է Ուկրաինայում կատարվող իրադարձությունների նկատմամբ՝ կարծում է պատմաբան Արմեն Կարապետյանը: Ըստ նրա՝ այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ, նույնը բազմիցս կատարվել է նաև հայերի նկատմամբ. «Ուկրաինայում ցեղասպանությանը բնորոշ գործողություններ են կատարվում, իսկ Եվրոպան լռություն է ցուցաբերում, տասնիններորդ դարավերջի ռազմական գործողությունները կրկնվում են նաև մեր օրերում», – ասաց նա: Կարապետյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ Հայաստանում պատերազմ էր, Եվրոպան կրկին անտարբերություն էր դրսևորում, և դա ըստ պատմաբանի` առաջացնում էր հայ ժողովրդի զայրույթը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ