Մայիսի 5-ին նամակով դիմել էի Երևանի քաղաքապետին այն մասին, թե արդյո՞ք քաղաքացիական նախաձեռնություն կա Լենինգրադյան Իսակով նորակառույց պողոտան Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ, պատասխանը ստացել եմ, որ այո՛, նախաձեռնություն կա և այն կներկայացվի Ավագանու նիստի քննարկմանը: Մնում է հուսալ, որ մոտակա ավագանու նիստում այն կքննարկվի ու պողոտայի բացումն ու անվանակոչությունը միասին կլինի: Երևանցիները, կարծում եմ կողջունեն քաղաքացիական այս նախաձեռնությունը:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ